https://arm.sputniknews.ru/20231129/ashkharhi-arajnutjunum-hajastany-nerkajacnvogh-brncqamartikneric-4-y-ancan-kisaezrapakich-69366907.html
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Քառորդ եզրափակիչում ամենատպավորիչ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը, որը նոկաուտով հաղթեց մրցակցին։ 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T16:59+0400
2023-11-29T16:59+0400
2023-11-29T17:02+0400
հայաստան
բռնցքամարտ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/2010/51/20105169_0:19:1601:919_1920x0_80_0_0_9b826077311cf0b8363a9e0cec0819d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Միկա» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնությունում այսօր որոշ քաշային կարգերում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո Հայաստանը ներկայացնող 5 բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին։Հեղինե Պետրոսյանի հաղթական մենամարտից հետո գեղեցիկ հաղթանակ տոնեց Առնո Դարչինյանը(48կգ), որը բոլոր ռաունդներում պարտության մատնեց էկվադորցի Զայիր Բոնիլային։Քառորդ եզրափակիչում գերազանց մենամարտ անցկացրեց 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որի մրցակիցը Զիմբաբվեի ներկայացուցիչ Կրեյն Մոյոն էր: Ամբողջ մենամարտի ընթացքում Հովսեփյանի առավելությունն ակնհայտ էր։ Հաղթելով մրցակցին` Տիգրանը երրորդ մեդալն ապահովեց մեր հավաքականի համար։Քառորդ եզրափակիչում ամենատպավորիչ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ քաշային կարգ), որը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց բելառուսցի Վլադիսլավ Կաուրովին։Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչում կարող է է՛լ ավելի շատ բռնցքամարտիկներ ունենալ, մեր հավաքականը դեռևս ներկայացուցիչներ ունի քառորդ եզրափակիչում։Հիշեցնենք` բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 23-ին։ Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2010/51/20105169_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9c2a87bd2c73656608e1e0e2572cd396.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բռնցքամարտ, սպորտ
հայաստան, բռնցքամարտ, սպորտ
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ
16:59 29.11.2023 (Թարմացված է: 17:02 29.11.2023) Քառորդ եզրափակիչում ամենատպավորիչ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը, որը նոկաուտով հաղթեց մրցակցին։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Միկա» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնությունում այսօր որոշ քաշային կարգերում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո
Հայաստանը ներկայացնող 5 բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին։
Հեղինե Պետրոսյանի հաղթական մենամարտից հետո գեղեցիկ հաղթանակ տոնեց Առնո Դարչինյանը(48կգ), որը բոլոր ռաունդներում պարտության մատնեց էկվադորցի Զայիր Բոնիլային։
Քառորդ եզրափակիչում գերազանց մենամարտ անցկացրեց 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որի մրցակիցը Զիմբաբվեի ներկայացուցիչ Կրեյն Մոյոն էր: Ամբողջ մենամարտի ընթացքում Հովսեփյանի առավելությունն ակնհայտ էր։ Հաղթելով մրցակցին` Տիգրանը երրորդ մեդալն ապահովեց մեր հավաքականի համար։
Քառորդ եզրափակիչում ամենատպավորիչ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ քաշային կարգ), որը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց բելառուսցի Վլադիսլավ Կաուրովին։
Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչում կարող է է՛լ ավելի շատ բռնցքամարտիկներ ունենալ, մեր հավաքականը դեռևս ներկայացուցիչներ ունի քառորդ եզրափակիչում։
Հիշեցնենք` բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության
բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 23-ին։ Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 4-ին։