https://arm.sputniknews.ru/20231129/aats-n-mtel-e-erevanjan-mankapartezner-u-harcaqnnutjan-tarel-tnorennerin--zhvoghvovurd-69339633.html
ԱԱԾ-ն մտել է երևանյան մանկապարտեզներ ու հարցաքննության տարել տնօրեններին․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է երևանյան մանկապարտեզներ ու հարցաքննության տարել տնօրեններին․ «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T09:52+0400
2023-11-29T09:52+0400
2023-11-29T10:00+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
մանկապարտեզ
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385807_0:84:1601:984_1920x0_80_0_0_34251c64f2fbb7a6bfe21702b286aab1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ-Ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ հարցաքննված տնօրենների մեջ եղել են նաև նախկին պաշտոնյաների կանայք։ Օրաթերթի տեղեկություններով՝ քննությունը ցույց կտա՝ նրանք կկալանավորվեն առաջիկայում, թե ոչ։Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ 5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։Պարզվել է, որ պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈւՆՔ» և «ՖՈՏՈՆ» ՍՊԸ–ների սեփականատերերը 7 անձի, այդ թվում` ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց հետ կեղծ փաստաթղթեր են կազմել։ԱԱԾ–ն խուզարկել է Ալբերտ Բազեյանի բնակարանը. նրան ձերբակալել են2023 թ. փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փոխանցման եղանակով նրանք ստացել և խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385807_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a6b98656db21240354dddf0541fc670c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, մանկապարտեզ, տնօրեն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, մանկապարտեզ, տնօրեն
ԱԱԾ-ն մտել է երևանյան մանկապարտեզներ ու հարցաքննության տարել տնօրեններին․ «Ժողովուրդ»
09:52 29.11.2023 (Թարմացված է: 10:00 29.11.2023) ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ-Ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ հարցաքննված տնօրենների մեջ եղել են նաև նախկին պաշտոնյաների կանայք։ Օրաթերթի տեղեկություններով՝ քննությունը ցույց կտա՝ նրանք կկալանավորվեն առաջիկայում, թե ոչ։
Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին
ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ 5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Պարզվել է, որ պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈւՆՔ» և «ՖՈՏՈՆ» ՍՊԸ–ների սեփականատերերը 7 անձի, այդ թվում` ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց հետ կեղծ փաստաթղթեր են կազմել։
2023 թ. փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փոխանցման եղանակով նրանք ստացել և խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ: