00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Դուլյանի հետ»․ Նախագահը վերջապես խոսեց. ցավոք, ասածն էր վիճահարույց

Նախագահը վերջապես խոսեց. ցավոք, ասածն էր վիճահարույց
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահը, որի ձայնը հանրությունը հազվադեպ է լսում, վերջապես խոսեց։ Ուղղակի նրա ասածը ամենեւին ոչ բոլորին միանշանակ թվաց։ Իսկ ասածը, ըստ երեւանյան բազմաթիվ լրատվամիջոցների, սա էր. «Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991 թվականին»։
Վիճահարույց այս պնդումը, անշուշտ, կզարմացնի Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին, որը մի քանի ամիս առաջ անչափ կարեւորեց այն փաստը, որ, մեջբերեմ. «Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում», եւ ավելացրեց. «Սա առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»։
Համաձայնե′ք, բավական տարօրինակ է՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները աննախադեպ բան են արել՝ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, մինչդեռ Հայաստանի նախագահը հակադարձում է՝ մենք դա արել ենք դեռ 32 տարի առաջ։ Ու շատ դժվար է Վահագն Խաչատուրյանին մեղադրել անտեղյակության մեջ, որովհետեւ այն ժամանակ՝ 1990-ականներին, նա սերտ կապեր ուներ իշխող թիմի հետ, նույնիսկ առաջին նախագահի խորհրդականն է եղել։ Ասենք, խոսքը բոլորովին էլ անցյալի մասին ստույգ տեղեկությունների բացակայության մասին չէ, անցյալի մեկնաբանության մասին է։
Թույլ տվեք այս առիթով ենթադրություն անել, որ հայաստանցիներից շատերը, այդ թվում ես, դեռ խորհրդային տարիներին ենք կարդացել Ջորջ Օրուելի «1984» արգելված վեպը, բայց երեւի միայն Հայաստանի ներկա իշխանությունների օրոք մինչեւ վերջ հասկացանք, թե որքան իրավացի էր բրիտանացի գրողը, երբ ասում էր. «Ով վերահսկում է ներկան, վերահսկում է նաեւ անցյալը»։ Այսինքն, ի՞նչ անենք, որ հայաստանցիները համոզված են, թե երեք տասնամյակ շարունակ արցախցիները Հայաստանի աջակցությամբ պայքարել են անկախության համար, իրականությունն այն է, որ Հայաստանի անխտիր բոլոր նախկին իշխանություններն էլ ճանաչել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Մենք՝ 2018 թվականին իշխանության եկածներս, այդպես ենք մեկնաբանում 1991 թվականին ստորագրված Ալմա Աթիի հռչակագիրը։ Եւ վե′րջ։
Միգուցե ոմանց դուր չկա, բայց ուզում եմ մեջբերել նաեւ Վլադիմիր Իլյիչ Լենինին, որն ավելի քան հարյուր տարի առաջ փաստել է. «Ամենասարսափելին ոչ թե սուտն է, այլ կիսաճշմարտությունը, քանզի այն ճշմարտանման է»։ Կոնկրետ օրինակ բերեմ։ Մի քանի ամիս առաջ իմ գործընկերներից մեկը կրկին խնդրել է վարչապետին հստակեցնել՝ արդյո՞ք Հայաստանի այսօրվա կառավարությունը միանշանակ պնդում է, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Պատասխանն այսպիսին է եղել. «Այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Նկատեցի՞ք նրբությունը. լրագրողը հարցնում է Արցախը Ադրբեջանի մաս համարելու մասին, իսկ պատասխանը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Բայց ախր տարբերությունը սար ու ձոր է։
Այո′, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ստորագրվել է Ալմա Աթիի փաստաթուղթը, բայց մեր խորհրդարանն այն վավերացրել է հետեւյալ վերապահումով. «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Կներե′ք, եթե ասում եք, որ մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ եք վերջակետ դնում ու չեք էլ ակնարկում, որ դրան զուգահեռ մենք ամրագրել ենք նաեւ ազգերի ազատ ինքնորոշվելու սկզբունքը։ Ավելին, 1996 թվականին Լիսաբոնյան գագաթնաժողովում Հայաստանի առաջին նախագահը՝ հիշեցնելով ջարդերը Սումգաիթում, Կիրովաբադում եւ Բաքվում, ասել է. «Մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»։ Բա սրա մասին ինչո՞ւ մի խոսք չեք ասում։
Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ցույց տվեք գեթ մի փաստաթուղթ, որտեղ նման բան է ամրագրված։ Հակառակ պնդումը կա՝ 2005 թվականին երկրորդ նախագահն ասել է.
«Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւորությանը, սակայն այդ սկզբունքը, տվյալ դեպքում` Ղարաբաղի անկախությունը, որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»:
Ինչպես տեսնում ենք, կրկին բախվեցինք այդ սարսափելի երեւույթի՝ կիսաճշմարտության հետ, քանզի նախկին նախագահի ասածի իմաստը սա է. տարածքային ամբողջականությունը հարգում ենք, բայց հո չենք ընդունում, որ Արցախը Ադրբեջանի մասն է։ Երեւի հիշում եք, որ ճիշտ նույն դիրքորոշումն է բարձրաձայնել նաեւ մեր երրորդ նախագահը։ Հայտնելով բոլորիս հայտնի կարծիքը. «Աղդամը իմ հայրենիքը չէ», նա, բնականաբար, նկատի է ունեցել այսպես կոչված «ազատագրված տարածքները», բայց երբեք չի ընդունել, որ բուն Արցախը Ադրբեջանի մասն է։
Հիմա, իհարկե, կասեք՝ հայկական Արցախը գոնե այս պահին այլեւս չկա, ի՞նչ իմաստ ունեն այս անպտուղ վեճերը։ Միանգամայն արդարացի եք։ Պարզապես նա, ով մեր իշխանությունների նման հորդորում է հանրությանը վերջապես ձերբազատվել պատրանքներից եւ նայել ճշմարտության երեսին, երեւի հենց ինքն առաջինը պետք է օրինակ ծառայի եւ զերծ մնա ճշմարտությունը խեղաթյուրելուց։ Այլապես, յուրաքանչյուր նոր իշխանության օրոք կբախվենք նույն իրականության հետ՝ ով վերահսկում է ներկան, վերահսկում է նաեւ անցյալը։
Լրահոս
0