https://arm.sputniknews.ru/20231129/69369823.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․ 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T18:00+0400
2023-11-29T18:00+0400
2023-11-29T19:03+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370399_0:0:962:541_1920x0_80_0_0_4e54875c89b1129637dbf858ec353760.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Լուրեր
▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիսային Մակեդոնիա։ Միրզոյանը Սկոպյեում կմասնակցի ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 30-րդ համաժողովին։▪️ Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող զարգացումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու կարևորության հարցը։ Գրիգորյանն ու Պապուաշվիլին անդրադարձել են նաև «Միջին միջանցքի» աճող նշանակությանն ու տնտեսությունների դիվերսիֆիկացման հնարավորություններին:▪️ Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Դրանց արդյունքում ՀՀ ՊՆ-ի պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թվականների ծրագիրը։▪️ Վաղը հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։▪️ Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։▪️ Դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Ավելի վաղ, դատախազի որոշմամբ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, այն է՝ փողերի լվացման հոդվածի հատկանիշներով:▪️ Սամվել Բաբայանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։▪️ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում «Ա» գոտում, կարմիր գծերի վարձավճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։▪️ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ԵՏՀ շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը՝ անդրադառնալով Հայաստանից ՌԴ արտանհանվող ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի հետ կապված «Ռոսսելխոզնադզորի» մտահոգություններին, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։▪️ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ԵԱՏՄ-ում մնալը չի խանգարում Հայաստանին Եվրոպական միության երկրների հետ առևտուր անելու, արտահանումներ իրականացնելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը ընդգծել է, որ Հայաստանը Եվրամիության երկրներ էլ կարող է շատ ապրանքներ արտահանել և արտահանում է։▪️ Նախիջևանում անցկացվել են ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Ըստ մարտական առաջադրանքի՝ զինվորականները կատարել են պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիրը։ Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որոնցից երևում են հակառակորդի ռեզերվների մոտեցման ապահովման ուղիները և ուղղությունները։Լուրերի մեկնաբան՝ Հովհաննես ՇողիկյանSputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370399_0:0:722:541_1920x0_80_0_0_2fb15c528d9bc6a7f6c0f568d1a6de14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
18:00 29.11.2023 (Թարմացված է: 19:03 29.11.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիսային Մակեդոնիա։ Միրզոյանը Սկոպյեում կմասնակցի ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 30-րդ համաժողովին։
▪️ Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող զարգացումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու կարևորության հարցը։ Գրիգորյանն ու Պապուաշվիլին անդրադարձել են նաև «Միջին միջանցքի» աճող նշանակությանն ու տնտեսությունների դիվերսիֆիկացման հնարավորություններին:
▪️ Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Դրանց արդյունքում ՀՀ ՊՆ-ի պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թվականների ծրագիրը։
▪️ Վաղը հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
▪️ Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
▪️ Դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Ավելի վաղ, դատախազի որոշմամբ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, այն է՝ փողերի լվացման հոդվածի հատկանիշներով:
▪️ Սամվել Բաբայանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։
▪️ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում «Ա» գոտում, կարմիր գծերի վարձավճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։
▪️ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ԵՏՀ շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը՝ անդրադառնալով Հայաստանից ՌԴ արտանհանվող ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի հետ կապված «Ռոսսելխոզնադզորի» մտահոգություններին, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
▪️ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ԵԱՏՄ-ում մնալը չի խանգարում Հայաստանին Եվրոպական միության երկրների հետ առևտուր անելու, արտահանումներ իրականացնելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը ընդգծել է, որ Հայաստանը Եվրամիության երկրներ էլ կարող է շատ ապրանքներ արտահանել և արտահանում է։
▪️ Նախիջևանում անցկացվել են ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Ըստ մարտական առաջադրանքի՝ զինվորականները կատարել են պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիրը։ Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որոնցից երևում են հակառակորդի ռեզերվների մոտեցման ապահովման ուղիները և ուղղությունները։
Լուրերի մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան
Sputnik Արմենիա, 106․0FM