https://arm.sputniknews.ru/20231129/69356859.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Վաղը հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում մոտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային... 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T14:00+0400
2023-11-29T14:00+0400
2023-11-29T14:16+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69357074_0:0:962:541_1920x0_80_0_0_8bcdbc7869f9a299a140e58a2c193d19.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Լուրեր
▪️ Վաղը հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում մոտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ ▪️ Դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Ավելի վաղ, դատախազի որոշմամբ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, այն է՝ փողերի լվացման հոդվածի հատկանիշներով: ▪️ «Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել». Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ԱԺ-ում կարճ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։▪️ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում «Ա» գոտում, կարմիր գծերի վարձավճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։▪️ Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Մոտ 800 բեռնատարներ Վրաստանի տարածքում են, 900-ն էլ Ռուսաստանի»,-մանրամասնել է Հակոբյանը։ Վերին Լարսի անցակետում երթևեկը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:▪️ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ: Այս տարվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել. միայն նոյեմբերի 24-ին 26-ին գրանցվել է 36 դեպք։▪️ Մինսկում այսօր անցկացված ԱՊՀ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նիստում Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան երկու տարի ժամկետով ընտրվել է ԱՊՀ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ Լուրերի մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69357074_0:0:722:541_1920x0_80_0_0_f8ad25ae2e2cc5d521b58c2c78edeea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
14:00 29.11.2023 (Թարմացված է: 14:16 29.11.2023) ▪️ Վաղը հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում մոտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ ▪️ Դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Ավելի վաղ, դատախազի որոշմամբ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, այն է՝ փողերի լվացման հոդվածի հատկանիշներով: ▪️
«Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել». Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Սամվել Բաբայանը ԱԺ-ում կարճ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։
▪️ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով
առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում «Ա» գոտում, կարմիր գծերի վարձավճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։
▪️ Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին
, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Մոտ 800 բեռնատարներ Վրաստանի տարածքում են, 900-ն էլ Ռուսաստանի»,-մանրամասնել է Հակոբյանը։ Վերին Լարսի անցակետում երթևեկը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
▪️ «Ռոսսելխոզնադզորը»
մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ: Այս տարվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել. միայն նոյեմբերի 24-ին 26-ին գրանցվել է 36 դեպք։
▪️ Մինսկում այսօր անցկացված ԱՊՀ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նիստում Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան երկու տարի ժամկետով ընտրվել է ԱՊՀ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։
Լուրերի մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան
Sputnik Արմենիա, 106․0FM