https://arm.sputniknews.ru/20231128/verin-larsum-ertevekutjuny-verakangnvel-e-miajn-tetev-mardatar-avtvomeqenaneri-hamar-69302379.html
Վերին Լարսում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վերին Լարսում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Sputnik Արմենիա
Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։ 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T14:06+0400
2023-11-28T14:06+0400
2023-11-28T14:08+0400
հայաստան
վերին լարս
ավտոմեքենա
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26476146_0:52:1000:615_1920x0_80_0_0_4a0115be0da8a82e37b862e3e0f68680.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան ՀակոբյանըՆշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։ Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26476146_56:0:944:666_1920x0_80_0_0_bcdb3a35286ef85633f3e977205578f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, ավտոմեքենա, ճանապարհ
հայաստան, վերին լարս, ավտոմեքենա, ճանապարհ
Վերին Լարսում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
14:06 28.11.2023 (Թարմացված է: 14:08 28.11.2023) Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը
«Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով: Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ: Նոր տեղեկություն լինելուն պես դրա մասին լրացուցիչ կհայտարարվի»,– ասաց նա:
Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։ Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկվանից
փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում: