https://arm.sputniknews.ru/20231128/rd-ardjunaberutjan-nakhararutjunn-arajarkum-e-ogtagvortsel-eatm-erkrneri-pvordzy-osmakvov-69330197.html
ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ երկրների փորձը. Օսմակով
ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ երկրների փորձը. Օսմակով
Sputnik Արմենիա
Ռուս պաշտոնյան նշել է, որ նախաձեռնության նպատակն է ստեղծել ապրանքներ, որոնք մուտք կգործեին ԵԱՏՄ շուկա և ավելի պահանջված կլինեին: 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T20:10+0400
2023-11-28T20:10+0400
2023-11-28T20:10+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
արդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69326876_0:19:1600:919_1920x0_80_0_0_9e434dbdb47541eb9f4c9eca9bd6d38b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ բոլոր երկրների արդյունաբերության մեջ թվային լուծումների փոխարինման կոմպետենցիաների ինդուստրիալ կենտրոնների փորձը, հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովը «Ռուսական արդյունաբերող» համաժողովում։Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի բաժինը բավականաչափ չի աճում․ ՄյասնիկովիչՕսմակովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական Պետության նախարարների խորհուրդն արդեն հավանություն է տվել արդյունաբերական ծրագրային լուծումների ներմուծման փոխարինման աշխատանքային խմբի ստեղծմանը:Նրա խոսքով՝ նոյեմբերին աշխատանքային խումբ կստեղծվի նաև Ղազախստանի հետ։Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարությամբ 2022 թվականի ամռանը ստեղծվել են ավելի քան 30 արդյունաբերական կենտրոններ։ Դրանց խնդիրն է կարևորագույն ոլորտներում ապահովել օտարերկրյա տեխնիկական լուծումներից անցումը ռուսականին։ՀՀ–ն Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՍիմոնյանԵվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69326876_157:0:1580:1067_1920x0_80_0_0_254d1dfbecbdf5c34c9f9db1a528db94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արդյունաբերություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արդյունաբերություն
ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ երկրների փորձը. Օսմակով
Ռուս պաշտոնյան նշել է, որ նախաձեռնության նպատակն է ստեղծել ապրանքներ, որոնք մուտք կգործեին ԵԱՏՄ շուկա և ավելի պահանջված կլինեին:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ բոլոր երկրների արդյունաբերության մեջ թվային լուծումների փոխարինման կոմպետենցիաների ինդուստրիալ կենտրոնների փորձը, հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովը «Ռուսական արդյունաբերող» համաժողովում։
Օսմակովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական Պետության նախարարների խորհուրդն արդեն հավանություն է տվել արդյունաբերական ծրագրային լուծումների ներմուծման փոխարինման աշխատանքային խմբի ստեղծմանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերին աշխատանքային խումբ կստեղծվի նաև Ղազախստանի հետ։
«Այդ փորձը կարելի է տարածել ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում՝ նպատակ ունենալով ներդաշնակեցնել ստանդարտները տարբեր երկրների միջև և ստեղծել այնպիսի ապրանքներ, որոնք կաշխատեն այդ ամբողջ շուկայի համար, համապատասխանաբար կլինեն ավելի եկամտաբեր, արդյունավետ և ավելի պահանջված», - ասել է Օսմակովը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարությամբ 2022 թվականի ամռանը ստեղծվել են ավելի քան 30 արդյունաբերական կենտրոններ։ Դրանց խնդիրն է կարևորագույն ոլորտներում ապահովել օտարերկրյա տեխնիկական լուծումներից անցումը ռուսականին։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: