https://arm.sputniknews.ru/20231128/kpvopvokhven-gazi-ev-jri-sakagnery-pataskhanum-e-htskh-nakhagahy-69278567.html
Կփոփոխվե՞ն գազի և ջրի սակագները. պատասխանում է ՀԾԿՀ նախագահը
Կփոփոխվե՞ն գազի և ջրի սակագները. պատասխանում է ՀԾԿՀ նախագահը
Sputnik Արմենիա
Գարեգին Բաղրամյան կարծում է, որ գազի գնի վերանայում դժվար թե լինի։ 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T12:21+0400
2023-11-28T12:21+0400
2023-11-28T15:00+0400
հայաստան
գազ
ջուր
սակագին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69286009_0:141:1600:1041_1920x0_80_0_0_582b32fbc5314c3cb84b8bc42250928f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։Նրա խոսքով` կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69286009_176:0:1596:1065_1920x0_80_0_0_e3f4444b47e83d1ec97f9d960828ebbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազ, ջուր, սակագին
հայաստան, գազ, ջուր, սակագին
Կփոփոխվե՞ն գազի և ջրի սակագները. պատասխանում է ՀԾԿՀ նախագահը
12:21 28.11.2023 (Թարմացված է: 15:00 28.11.2023) Գարեգին Բաղրամյան կարծում է, որ գազի գնի վերանայում դժվար թե լինի։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով` կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։
«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։
«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։