00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն ուզում է հասկանալ` Հայաստանն ինչպես է ընկալում իր տարածաշրջանային քաղաքականությունը

© Sputnik / Aram NersesyanԻրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ (9 փետրվարի, 2022թ). Երևան
Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ (9 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Բաժանորդագրվել
ԻԻՀ-ում մեծ թվով վերլուծական կենտրոնների ուշադրությունը սևեռված է հայ-իրանական հարաբերությունների հարցերի վրա, նշել է խորհրդարանականը:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ-իրանական հարաբերությունները որակապես փոխվել են Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։ Թեհրանի համար չափազանց կարևոր է իմանալ, թե ինչպես են Հայաստանում տեսնում Իրանի հետ հարաբերությունների ապագան, ինչպես են ընկալում Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Այս մասին Երևանում տարածաշրջանային անվտանգությանը նվիրված գիտաժողովում հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Հայազգի պատգամավորը կարծում է, որ տարածաշրջանային հավասարակշռության հետպատերազմյան փոփոխությունը և նոր մարտահրավերների ի հայտ գալը Երևանին և Թեհրանին ստիպել են ընդլայնել հարաբերությունները, այդ թվում`անվտանգության ոլորտում: Խորհրդարանականն ընդգծել է, որ Իրանը մեծ մտահոգությամբ է նայում տարածաշրջանային գործերում երրորդ ուժերի և խաղացողների ներգրավմանը` դա դիտարկելով որպես մարտահրավեր իր համար և համոզված լինելով, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից:
Քաղաքական գործիչը միաժամանակ արձանագրում է, որ Իրանի փորձագիտական շրջանակները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների և գործընթացների նկատմամբ: Այս տարածաշրջանի, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների հարցերի վրա է սևեռված Իսլամական Հանրապետությունում մեծ թվով վերլուծական կենտրոնների ուշադրությունը:
Պատգամավորը կարևոր է համարում երկու երկրների «ուղեղային կենտրոնների» և պետական կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունը, դիրքորոշումների պարբերական համաձայնեցումը։
Իրանը շարունակում է պնդել, որ Կովկասի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. դիվանագետ
Ավելի վաղ ԻԻՀ արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն ընդունել էր Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին: Հանդիպման ժամանակ իրանական դիվանագիտության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել էր նախարարության կենտրոնացվածությունը Հարավային Կովկասում առանց արտաքին միջամտության ամուր խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի և Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա` բարիդրացիության քաղաքականությանը համապատասխան։
Լրահոս
0