https://arm.sputniknews.ru/20231128/hradadari-lracucich-oreri-yntacqum-hamas-y-gazaji-hatvatsic-azat-kardzaki-20-patandi-69308999.html
Հրադադարի լրացուցիչ օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից ազատ կարձակի 20 պատանդի
Հրադադարի լրացուցիչ օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից ազատ կարձակի 20 պատանդի
Sputnik Արմենիա
Ալ Անսարիի խոսքով՝ կատարական կողմը տեղեկություն չունի այն մասին, թե դեռ քանի պատանդ է շարունակում մնալ Գազայի հատվածում: 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T15:20+0400
2023-11-28T15:20+0400
2023-11-28T15:23+0400
համաս
իսրայել
գազայի հատված
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68313926_0:73:1024:649_1920x0_80_0_0_8ac942b0fdc53c6cb552fe32b48bb1f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀԱՄԱՍ շարժումը մարդասիրական հրադադարի երկու լրացուցիչ օրվա ընթացքում ազատ կարձակի իր կողմից գերեվարված 20 իսրայելցի պատանդների: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։Նա նշել է, որ հրադադարի անցած չորս օրվա ընթացքում Գազայի հատվածից ազատ է արձակվել 69 մարդ, այդ թվում 50 իսրայելցի պատանդ՝ փոխանակման շուրջ պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև 150 պաղեստինցի բանտարկյալ՝ իսրայելական բանտերից։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։Ավելի ուշ հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, և նոյեմբերի 24-ին սկսված հրադադարը կշարունակվի մինչև հինգշաբթի՝ նոյեմբերի 30-ը:
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68313926_113:0:1024:683_1920x0_80_0_0_98afe7ea20d2ed99683d6c4d43651721.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իսրայել, գազայի հատված, պաղեստին
համաս, իսրայել, գազայի հատված, պաղեստին
Հրադադարի լրացուցիչ օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից ազատ կարձակի 20 պատանդի
15:20 28.11.2023 (Թարմացված է: 15:23 28.11.2023) Ալ Անսարիի խոսքով՝ կատարական կողմը տեղեկություն չունի այն մասին, թե դեռ քանի պատանդ է շարունակում մնալ Գազայի հատվածում:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀԱՄԱՍ շարժումը մարդասիրական հրադադարի երկու լրացուցիչ օրվա ընթացքում ազատ կարձակի իր կողմից գերեվարված 20 իսրայելցի պատանդների: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։
«Հաստատում կա, որ զինադադարի երկու լրացուցիչ օրերի ընթացքում ազատ կարձակվի 20 իսրայելցի պատանդ, նրանց ցուցակը, ովքեր երեքշաբթի ազատ կարձակվեն, փոխանցվել է հակամարտության կողմերին։ Թե ինչ թվով պատանդներ են շարունակում մնալ Գազայի հատվածում, տեղեկություն չունենք»,-ասել է ալ Անսարին։
Նա նշել է, որ հրադադարի անցած չորս օրվա ընթացքում Գազայի հատվածից ազատ է արձակվել 69 մարդ, այդ թվում 50 իսրայելցի պատանդ՝ փոխանակման շուրջ պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև 150 պաղեստինցի բանտարկյալ՝ իսրայելական բանտերից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում
4–օրյա հրադադար է հաստատվել։
Ավելի ուշ հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, և նոյեմբերի 24-ին սկսված հրադադարը կշարունակվի մինչև հինգշաբթի՝ նոյեմբերի 30-ը: