https://arm.sputniknews.ru/20231128/hajkakan-bernatarneri-ancman-het-kapvats-khndir-ka-sanvosjany-verin-larsi-iravitshaki-masin-69275906.html
Հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա. Սանոսյանը՝ Վերին Լարսի իրավիճակի մասին
Հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա. Սանոսյանը՝ Վերին Լարսի իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ համապատասխան տեսչական մարմինը հայկական գյուղմթերքի հետ կապված որոշակի խնդիրներ է արձանագրել և ստուգումներ է անցկացնում։ 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T12:02+0400
2023-11-28T12:02+0400
2023-11-28T14:59+0400
հայաստան
վերին լարս
գնել սանոսյան
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69285724_0:0:1601:901_1920x0_80_0_0_582994d620929c110ca1750b769ecb56.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը։Ավելի վաղ հայտնել էինք, որ անցակետում շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին։Հարցին, թե արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանեց` ռուսական տեսչությունը սահմանին տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ։Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69285724_76:0:1496:1065_1920x0_80_0_0_6c282e5564b378baeea91cb4f36d20db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, գնել սանոսյան , բեռնատար
հայաստան, վերին լարս, գնել սանոսյան , բեռնատար
Հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա. Սանոսյանը՝ Վերին Լարսի իրավիճակի մասին
12:02 28.11.2023 (Թարմացված է: 14:59 28.11.2023) ՌԴ համապատասխան տեսչական մարմինը հայկական գյուղմթերքի հետ կապված որոշակի խնդիրներ է արձանագրել և ստուգումներ է անցկացնում։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը։
«Խնդիրը կա, և, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում »,- ասաց Սանոսյանը` նշելով, որ բեռնատարներում հիմնականում գյուղմթերք է։
Հարցին, թե արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանեց` ռուսական տեսչությունը սահմանին տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ։
Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։
Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում: