https://arm.sputniknews.ru/20231128/erevanum-bacvec-meky-5000-ic-akumby-arajin-dvonvory-hh-kentrvonakan-banki-nakhagahn-e-69270820.html
Երևանում բացվեց «Մեկը 5000-ից» ակումբը. առաջինը արյուն հանձնեց ՀՀ ԿԲ–ի նախագահը
Երևանում բացվեց «Մեկը 5000-ից» ակումբը. առաջինը արյուն հանձնեց ՀՀ ԿԲ–ի նախագահը
Sputnik Արմենիա
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան դոնորների պահանջը գնալով մեծանում է, իսկ արյուն հանձնողների թիվը` կրճատվում, այդ իսկ պատճառով Յոլյանի... 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T11:27+0400
2023-11-28T11:27+0400
2023-11-28T11:30+0400
հայաստան
երևան
մարտին գալստյան
դոնոր
արյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269474_0:0:1255:707_1920x0_80_0_0_d69b57073ebebe23840beca21169a460.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցավ «Մեկը 5000-ից» ակումբի պաշտոնական մեկնարկը։ Ակումբը ստեղծվել է, որպեսզի համախմբի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ։ Ակումբի մեկնարկն ազդարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որն էլ դարձավ առաջին անվարձահատույց դոնորը։«Անվարձահատույց դոնորությունը միշտ է եղել, ուղղակի տոկոսային հարաբերությամբ միշտ զիջել է վճարովի դոնորությանը։ Մոտ մեկ–երկու ամսվա ընթացքում ունեցանք աննախադեպ մի բան` անվճար և վճարովի դոնորությունները դարձան համապատասխանաբան 40 և 60%։ Դա հիմնականում արտագնա արյունատվության շնորհիվ եղավ։ Ես շատ կուզեմ, որ այդ 40%–ը դառնա 50%։ Բնակչության համար դա շատ լավ կլինի»,–ասաց կենտրոնի ղեկավար Սամվել Դանելյանը։Նրա խոսքով` այժմ մշակվում է նոր ծրագիր, որ հիվանդի հարազատն այլևս չզբաղվի արյուն հայթայթելով։ Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, դա պետք է լինի այն հիվանդանոցի խնդիրը, որտեղ պետք է իրականացվի արյան փոխներարկումը։Դանելյանը նշեց` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան դոնորների պահանջը գնալով մեծանում է, բայց արյուն հանձնողների թիվը` կրճատվում, ուստի պետք է միջոցներ ձեռնարկել։Դանիելյանի խոսքով` իրենք հսկայական ծախսեր են կատարում, մի շարք հետազոտություններ անում, որպեսզի արյունն անվտանգ լինի։«Երբեմն մարդիկ մեզ մեղադրում են, որ իրենք անվարձահատւյց հանձնում են, մենք վաճառում ենք։ Այո՛, որովհետև գնալով արյան գինը թանկանում է, երբ ձգտում ենք անվտանգության ժամանակակից մեթոդներին։ Հայաստանի դոնորական արյունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»,– ընդգծեց Դանիելյանը։Շատ մարդիկ կան, որոնք կարող են դոնոր դառնալ, բայց վախենում են արյուն հանձնելուց, քանի որ խուսափում են տարատեսակ վարակներից։ Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ իրենց մոտ արյուն հաանձնելն անվտանգ է, քանի որ ամեն ինչ մեկանգամյա օգտագործման է։Դոնոր դառնալու մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269474_52:0:1255:902_1920x0_80_0_0_40107fb141b0a83a3fde5cc687336796.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, մարտին գալստյան, դոնոր, արյուն
հայաստան, երևան, մարտին գալստյան, դոնոր, արյուն
Երևանում բացվեց «Մեկը 5000-ից» ակումբը. առաջինը արյուն հանձնեց ՀՀ ԿԲ–ի նախագահը
11:27 28.11.2023 (Թարմացված է: 11:30 28.11.2023) Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան դոնորների պահանջը գնալով մեծանում է, իսկ արյուն հանձնողների թիվը` կրճատվում, այդ իսկ պատճառով Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը որոշել է միջոցներ ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցավ «Մեկը 5000-ից» ակումբի պաշտոնական մեկնարկը։ Ակումբը ստեղծվել է, որպեսզի համախմբի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ։ Ակումբի մեկնարկն ազդարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որն էլ դարձավ առաջին անվարձահատույց դոնորը։
«Անվարձահատույց դոնորությունը միշտ է եղել, ուղղակի տոկոսային հարաբերությամբ միշտ զիջել է վճարովի դոնորությանը։ Մոտ մեկ–երկու ամսվա ընթացքում ունեցանք աննախադեպ մի բան` անվճար և վճարովի դոնորությունները դարձան համապատասխանաբան 40 և 60%։ Դա հիմնականում արտագնա արյունատվության շնորհիվ եղավ։ Ես շատ կուզեմ, որ այդ 40%–ը դառնա 50%։ Բնակչության համար դա շատ լավ կլինի»,–ասաց կենտրոնի ղեկավար Սամվել Դանելյանը։
Նրա խոսքով` այժմ մշակվում է նոր ծրագիր, որ հիվանդի հարազատն այլևս չզբաղվի արյուն հայթայթելով։ Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, դա պետք է լինի այն հիվանդանոցի խնդիրը, որտեղ պետք է իրականացվի արյան փոխներարկումը։
Դանելյանը նշեց` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան դոնորների պահանջը գնալով մեծանում է, բայց արյուն հանձնողների թիվը` կրճատվում, ուստի պետք է միջոցներ ձեռնարկել։
«Պատերազմի օրերին մեր բակում տեղ չկար, բոլորն անվարձահատույց արյուն էին հանձնում, սակայն մեծ քանակությամբ արյուն վերցնելու դեպքում դրա պահպանման հետ կապված ևս խնդիրներ են առաջանում։ Որպեսզի արյունը չխոտանվի, պետք է դոնորների հստակ ցուցակ ունենաք, որոնք ժամանակ առ ժամանակ արյուն կհանձնեն»,–ասաց նա։
Դանիելյանի խոսքով` իրենք հսկայական ծախսեր են կատարում, մի շարք հետազոտություններ անում, որպեսզի արյունն անվտանգ լինի։
«Երբեմն մարդիկ մեզ մեղադրում են, որ իրենք անվարձահատւյց հանձնում են, մենք վաճառում ենք։ Այո՛, որովհետև գնալով արյան գինը թանկանում է, երբ ձգտում ենք անվտանգության ժամանակակից մեթոդներին։ Հայաստանի դոնորական արյունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»,– ընդգծեց Դանիելյանը։
Շատ մարդիկ կան, որոնք կարող են դոնոր դառնալ, բայց վախենում են արյուն հանձնելուց, քանի որ խուսափում են տարատեսակ վարակներից։ Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ իրենց մոտ արյուն հաանձնելն անվտանգ է, քանի որ ամեն ինչ մեկանգամյա օգտագործման է։
Դոնոր դառնալու մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։