00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ձգտում է Հայաստանի «դեռուսաֆիկացմանը». քաղաքագետը խոսել է Պետդեպի նշանների մասին

© Sputnik / Aram NersesyanԱլեն Ղևոնդյան
Ալեն Ղևոնդյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Ալեն Ղևոնդյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ հայկական ղեկավարությունն ակտիվորեն ձգտում է Արևմուտքին «վաճառել» իր հակառուսական դեմարշները։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ թույլ չտա ռուսական ներկայություն և, առավել ևս, վերահսկողություն Հայաստանի հարավով որևէ հաղորդակցության նկատմամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենի վերջին հայտարարությունները։
Ավելի վաղ Օ' Բրայենը հայտարարել էր, որ Կենտրոնական Ասիայից Թուրքիա առևտրային ուղիները կարող են անցնել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, և դա «էական խթան կհանդիսանա տարածաշրջանի բոլոր երկրների համար»: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ միջոցներով, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի օգտագործել ցանկացած հնարավոր գործիք, որ խուսափի նման առևտրային երթուղու ստեղծումից:
Ղևոնդյանի կարծիքով՝ ամերիկացիները մտավախություն ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել, և այդ ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացումը միայն ժամանակի հարց կդառնա:

«Ամերիկացիների երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի և, մասնավորապես, դրա հարավային շրջանների ամբողջական «դեռուսաֆիկացումն» է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Կովկասի մյուս երկու երկրներին։ ԱՄՆ-ի նույն ռազմավարությունը բնորոշ է Միջին Ասիայի երկրների հետ հարաբերություններին։ Այդ երկրների անկախացման առաջին օրերից ամերիկացիները ակտիվորեն և հետևողականորեն աշխատում են Ռուսաստանին դուրս մղելու ուղղությամբ», - նշեց Ղևոնդյանը։

Փորձագետը, միևնույն ժամանակ, դժվարացավ ասել, թե որքան արդյունավետ և արագ կկարողանա Ռուսաստանը դիմակայել ամերիկացիների այդ ծրագրերին: Բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի գործողություններն այնքան էլ անհաջող չեն։ Դրան մեծապես նպաստում են Մոսկվայի պասիվությունն ու ուկրաինական ուղղությամբ զբաղվածությունը։ Որպես հետևանք՝ որոշ արևմտյան քաղաքական գործիչներ կարծում են, որ իրենց հաջողվել է որոշակիորեն թուլացնել ՌԴ դիրքերը Հայաստանում։
«Մենք նյարդերի որոշակի խաղ ենք տեսնում, կողմերն ակտիվորեն բլեֆ և առևտուր են անում։ Ի դեպ, դա շատ հարցերում հատուկ է նաև հայկական ղեկավարությանը, որը փորձում է «ծախել» Արևմուտքին ՀԱՊԿ հովանու ներքո անցկացվող միջոցառումներին չմասնակցելը, դիմում է տարատեսակ դեմարշների։ Բայց realpolitik-ի սկզբունքները ոչ ոք չի չեղարկել, և վաղ թե ուշ ուժային գործոնը կգերիշխի», - նշեց Ղևոնդյանը։
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն վերսկսում են բարձր մակարդակի այցերը. Օ’Բրայենը կայցելի Բաքու
Ամերիկացիների ռազմավարության առանցքային օղակներից մեկը նաև Ադրբեջանն է՝ չնայած Բաքվի որոշ մտացածին դեմարշներին։ Ի դեպ, տվյալ նյութի պատրաստման պահին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կվերսկսեն ընդհատված բարձր մակարդակի շփումները, և որ Բաքուն համաձայնել է ընդունել Օ' Բրայենին, ով վերջերս Կոնգրեսում ադրբեջանական ղեկավարության հասցեին մի շարք տհաճ գնահատականներ է բարձրաձայնել։
«Ադրբեջանը, ինչպես, ի դեպ, Ուկրաինան, վաշինգտոնյան ստրատեգների ծրագրերում և պատկերացումներում միշտ եղել է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը։ Դեռ Բժեզինսկին իր հայեցակարգում հատուկ ուշադրություն էր դարձնում Ադրբեջանի գործոնին, ինչը մեծապես պայմանավորված է դրա էներգառեսուրսներով։ Այդ պատճառով ես շարքային դրվագներ կհամարեի Սենատում կամ Կոնգրեսում այս կամ այն հայտարարությունները, բանաձևերը, որոնք չեն ազդում ամերիկյան ռազմավարության վրա», - նշեց Ղևոնդյանը։
Փորձագետի կարծիքով՝ ամերիկացիների ներկայիս քննադատությունը Բաքվի հասցեին պայմանավորված է Ռուսաստանի հանդեպ վերջինիս կոմպլեմենտար քաղաքականությամբ, Մոսկվայի հետ ակտիվ շփումներով: Բայց այդ շփումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխանում են Բաքվի շահերին։ Հենց Ադրբեջանը համարի, որ պետք է ակտիվացնել հրապարակային շփումները ԱՄՆ-ի հետ, կանի դա։
Քաղաքագետը հնարավոր է համարում, որ Վաշինգտոնի հրապարակային քննադատությունը Բաքվի հասցեին ուղղված է նաև Հայաստանում հակառուսական տրամադրությունների ձևավորմանը: ԱՄՆ-ն իր համար Հայաստանի շահերի ինչ-որ պաշտպանի կերպար է ստեղծում։ Ադրբեջանն իր հերթին օգտվում է դրանից Հայաստանին իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աչքերում վարկաբեկելու համար։ Այս «արատավոր շրջանից» դուրս գալու և երկու ուժային կենտրոնների բախման թատերաբեմ չդառնալու համար Հայաստանի իշխանություն, փորձագետի խոսքով, ո՛չ հմտություն ունի, ո՛չ էլ կամք։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունը դադարել է միջազգային ասպարեզում սուբյեկտ լինելուց, իսկ դրա գործողությունները զուտ իրավիճակային բնույթ է կրում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն որոշակի փուլում կօգտվի Հայաստանից, հետո կորոշի՝ ինչ անել նրա հետ։
Լրահոս
0