https://arm.sputniknews.ru/20231128/adrbejann-u-amn-y-versksum-en-bardzr-makardaki-ajcery-obrajeny-kajceli-baqu-69292567.html
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն վերսկսում են բարձր մակարդակի այցերը. Օ’Բրայենը կայցելի Բաքու
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն վերսկսում են բարձր մակարդակի այցերը. Օ’Բրայենը կայցելի Բաքու
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T12:59+0400
2023-11-28T12:59+0400
2023-11-28T13:27+0400
ամն
ադրբեջան
էնթոնի բլինկեն
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69280374_0:0:1601:901_1920x0_80_0_0_b5bc80a8edc31e66981d8139b04d2399.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում համաձայնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին այցելի Բաքու:Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ալիևը համաձայնել է այդ առաջարկին, բայց մի պայմանով, որ Վաշինգտոնը կվերացնի ԱՄՆ այցելելու արգելքը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար: Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկություններին հայկական կողմը նոյեմբերի 21-ին է պատասխանել։Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել նաև սահմանազատման հանձնաժողովների՝ Ադրբեջան-Հայաստան պայմանական սահմանին նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ:Ավելի վաղ՝ նոյեմբերի կեսերին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանին ռազմական և այլ օգնության տրամադրումը, չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցելություններ, և Վաշինգտոնը Բաքվին հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչև Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Դրանից հետո Բաքուն հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների բարձր մակարդակի այցերն Ադրբեջան տեղին չեն:Բաքուն ուզում է, որ միջնորդներն ընդունեն կարգավորման իր տարբերակը. Մարկեդոնով
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69280374_74:0:1503:1072_1920x0_80_0_0_ba10d1e96545e0b3747b97f20f7c3dce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ադրբեջան, էնթոնի բլինկեն, իլհամ ալիև
ամն, ադրբեջան, էնթոնի բլինկեն, իլհամ ալիև
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն վերսկսում են բարձր մակարդակի այցերը. Օ’Բրայենը կայցելի Բաքու
12:59 28.11.2023 (Թարմացված է: 13:27 28.11.2023) Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում համաձայնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին այցելի Բաքու:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ալիևը համաձայնել է այդ առաջարկին, բայց մի պայմանով, որ Վաշինգտոնը կվերացնի ԱՄՆ այցելելու արգելքը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
«Բլինկենն ընդունել է այդ առաջարկը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկություններին հայկական կողմը նոյեմբերի 21-ին է պատասխանել։
Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել նաև սահմանազատման հանձնաժողովների՝ Ադրբեջան-Հայաստան պայմանական սահմանին նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ:
Ավելի վաղ՝ նոյեմբերի կեսերին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական
Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանին ռազմական և այլ օգնության տրամադրումը, չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցելություններ, և Վաշինգտոնը Բաքվին հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչև Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Դրանից հետո Բաքուն հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների բարձր մակարդակի այցերն Ադրբեջան տեղին չեն: