https://arm.sputniknews.ru/20231128/69322337.html
Երկրից 550կմ բարձրության վրա․ «Հայասաթը»՝ հայաստանյան արբանյակաշինության առաջին ծիծեռնակը
Երկրից 550կմ բարձրության վրա․ «Հայասաթը»՝ հայաստանյան արբանյակաշինության առաջին ծիծեռնակը
Sputnik Արմենիա
2022-ի գարնանը ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց. «2022թ․ մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող... 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T18:07+0400
2023-11-28T18:07+0400
2023-12-01T11:59+0400
պոդկաստ
արբանյակ
sputnik արմենիա ռադիոկայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69322887_0:0:1162:654_1920x0_80_0_0_9c6e27b2bc34604a2073a5434ddb6cdf.jpg
«Հայասաթը» ժամեր անց տիեզերք կարձակվի՝ հայաստանյան արբանյակաշինության առաջին ծիծեռնակը
Sputnik Արմենիա
«Հայասաթը» ժամեր անց տիեզերք կարձակվի՝ հայաստանյան արբանյակաշինության առաջին ծիծեռնակը
Իրականում այդ արբանյակն, այսպես ասեմ, ոչ բոլոր իմաստներով էր մերը, քանզի մենք այն ոչ թե ինքներս էինք պատրաստել Հայաստանում, այլ գնել էինք։ Բայց բաղձալի պահը եկավ, եւ ընդամենը ժամեր անց Ամերիկայում կարձակվի «Հայասաթ-1»-ը, որի մասին իրավամբ կարող ենք ասել՝ ա′յ, սա, իրոք, մերն է՝ հայաստանցի մասնագետների ձեռքի գործն է։Միանգամից փաստեմ, որ այս ընդամենը 1-կիլոգրամանոց արբանյակի հնարավորությունները խիստ սահմանափակ են. այն պարզապես որոշ ժամանակ կպտտվի ցածր ուղեծրում եւ ամեն անգամ Հայաստանի վրայով անցնելիս տեղեկություններ կհաղորդի թռիչքի եւ իր տեխնիկական վիճակի մասին։ Բայց զուտ հայկական արբանյակի արձակման փաստը արդեն ոգեւորիչ է, քանզի այդ գործին, կարելի է ասել, մասնակից է եղել ողջ հայությունը։ Տեսե′ք, դեռ 2016 թվականին՝ քառօրյա պատերազմից հետո սփյուռքահայ մի խումբ գիտնականներ որոշեցին Հայաստանում ստեղծել մի կառույց, որը կզբաղվեր առաջատար տեխնոլոգիաներով։ Այդ աշխատանքները նոր թափ ստացան 2020 թվականի պատերազմից հետո, երբ ստեղծվեց «Գիտական նորարարության և կրթության կենտրոնը», որը սկսեց համագործակցել «Բազումք» լաբորատորիայի հետ։ Չեք հավատա, բայց այդ լաբորատորիան, որը մասնակցել է հայաստանյան առաջին արբանյակի ստեղծմանը, ժամանակին եղել է պարզապես արտադպրոցական մի խմբակ։ Բայց սա այլ, շատ հետաքրքիր պատմություն է։Ինչու եմ ասում, որ մեր առաջին արբանյակի ստեղծման ծրագիրը համահայկական նախագիծ է։ Որովհետեւ գիտական նորարարության եւ կրթության կենտրոնը համացանցի միջոցով հորդորել է բոլոր հայերին ֆինանսապես աջակցել այս նախաձեռնությանը, ի դեպ, նաեւ խոստանալով խրախուսել ամենաակտիվ դոնորներին։ Կենտրոնի կայքն, օրինակ, տեղեկացնում է՝ եթե դուք նվիրաբերեք մեկ միլիոն դրամ, ձեր անունը կգրվի արբանյակում տեղադրված միկրոչիփում, եւ կկարողանաք փաստել, որ մասնակցել եք պատմական իրադարձությանը՝ մեր առաջին հայրենական արբանյակի ստեղծմանը, ինչի հավաստումն է այն, որ ձեր անունը պտտվում է Երկրի ուղեծրում։Համաձայնե′ք, էստեղ կարեւորը փաստն է՝ մենք սկսեցինք զբաղվել արբանյակաշինությամբ։ Իհարկե, սա դեռ առաջին քայլն է, բայց հեռանկարներն այս պահին բավական հուսադրող են։ Դեռ մի քանի տասնամյակ առաջ արբանյակները մեծ էին եւ թանկ. տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարի էր հասնում գինը։ Հիմա ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում մինիարբանյակները, որոնք, ասենք, հացի բոքոնի չափ են, արժեքն էլ մեկ միլիոն դոլարից չի անցնում։ Ու այն կարելի է պատրաստել նույնիսկ ինչ-որ գիտական հաստատության սովորական լաբորատորիայում։ Ընդամենը մի օրինակ բերեմ։Կա Ամերիկայում մի ընկերություն՝ «Փլանեթ», որը համեմատում են հանրահայտ «Ֆորդի» հետ։ Ինչու։ Որովհետեւ ինչպես Հենրի Ֆորդն էր 19-րդ դարի վերջին ավտոմեքենաների արտադրությունը սկսել ավտոտնակում, այնպես էլ 2010 թվականին երեք երիտասարդներ, որոնք աշխատում էին ՆԱՍԱ-ի հետազոտական կենտրոնում, որոշում են աշխատանքից հետո մոտակա ավտոտնակներից մեկում նախագծել եւ պատրաստել իսկական արբանյակ։ Այժմ «Փլանեթ» ընկերությունն ունի 500 աշխատող, իսկ պատվերների թիվը վերջին 5 տարում ավելացել է գրեթե 50 տոկոսով։Այսինքն, «Փլանեթը» կազմակերպել է տարբեր տեսակի փոքր արբանյակների զանգվածային արտադրությունը։ Պատվիրատուն ընդամենը ընտրում է այն տարբերակը, որն իրեն անհրաժեշտ է, մնացածը՝ պատրաստելը, տեղափոխելը, արձակելը, սպասարկելը, իր վրա է վերցնում ընկերությունը։ Արբանյակները հիմնականում լուսանկարում են այն տեղանքը եւ օբյեկտները, որոնք ցանկանում է ուսումնասիրել պատվիրատուն։ Օսլոյի համալսարանի սեյսմոլոգներից մեկն, օրինակ, «Վաշինգտոն փոստին» պատմել է, որ «Փլանեթի» պատրաստած արբանյակների օգնությամբ վերջերս ձյան դանդաղ շարժ են արձանագրել Տիբեթում, բայց մինչեւ կապվել են Չինաստանի իշխանությունների հետ, ձնահյուսքն արդեն սկսվել է։ Երջանիկ պատահականությամբ հնարավոր է եղել խուսափել զոհերից։Իսկ հայաստանյան արտադրության առաջին արբանյակը Երկրից 550 կիլոմետր բարձրության վրա կաշխատի մի քանի տարի, ինչից հետո կսկսի աստիճանական արգելակումը և կայրվի մթնոլորտային շերտում։ Բայց կարեւորը փաստն է. մենք՝ հայերս, սկսում ենք արբանյակներ պատրաստել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69322887_230:0:1162:699_1920x0_80_0_0_63e850d1b54848bcb2682c5dc5da3b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио, պոդկաստ, արբանյակ, sputnik արմենիա ռադիոկայան
аудио, պոդկաստ, արբանյակ, sputnik արմենիա ռադիոկայան
Երկրից 550կմ բարձրության վրա․ «Հայասաթը»՝ հայաստանյան արբանյակաշինության առաջին ծիծեռնակը
18:07 28.11.2023 (Թարմացված է: 11:59 01.12.2023) 2022-ի գարնանը ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց. «2022թ․ մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը»։
Իրականում այդ արբանյակն, այսպես ասեմ, ոչ բոլոր իմաստներով էր մերը, քանզի մենք այն ոչ թե ինքներս էինք պատրաստել Հայաստանում, այլ գնել էինք։ Բայց բաղձալի պահը եկավ, եւ ընդամենը ժամեր անց Ամերիկայում կարձակվի «Հայասաթ-1»-ը, որի մասին իրավամբ կարող ենք ասել՝ ա′յ, սա, իրոք, մերն է՝ հայաստանցի մասնագետների ձեռքի գործն է։
Միանգամից փաստեմ, որ այս ընդամենը 1-կիլոգրամանոց արբանյակի հնարավորությունները խիստ սահմանափակ են. այն պարզապես որոշ ժամանակ կպտտվի ցածր ուղեծրում եւ ամեն անգամ Հայաստանի վրայով անցնելիս տեղեկություններ կհաղորդի թռիչքի եւ իր տեխնիկական վիճակի մասին։ Բայց զուտ հայկական արբանյակի արձակման փաստը արդեն ոգեւորիչ է, քանզի այդ գործին, կարելի է ասել, մասնակից է եղել ողջ հայությունը։ Տեսե′ք, դեռ 2016 թվականին՝ քառօրյա պատերազմից հետո սփյուռքահայ մի խումբ գիտնականներ որոշեցին Հայաստանում ստեղծել մի կառույց, որը կզբաղվեր առաջատար տեխնոլոգիաներով։ Այդ աշխատանքները նոր թափ ստացան 2020 թվականի պատերազմից հետո, երբ ստեղծվեց «Գիտական նորարարության և կրթության կենտրոնը», որը սկսեց համագործակցել «Բազումք» լաբորատորիայի հետ։ Չեք հավատա, բայց այդ լաբորատորիան, որը մասնակցել է հայաստանյան առաջին արբանյակի ստեղծմանը, ժամանակին եղել է պարզապես արտադպրոցական մի խմբակ։ Բայց սա այլ, շատ հետաքրքիր պատմություն է։
Ինչու եմ ասում, որ մեր առաջին արբանյակի ստեղծման ծրագիրը համահայկական նախագիծ է։ Որովհետեւ գիտական նորարարության եւ կրթության կենտրոնը համացանցի միջոցով հորդորել է բոլոր հայերին ֆինանսապես աջակցել այս նախաձեռնությանը, ի դեպ, նաեւ խոստանալով խրախուսել ամենաակտիվ դոնորներին։ Կենտրոնի կայքն, օրինակ, տեղեկացնում է՝ եթե դուք նվիրաբերեք մեկ միլիոն դրամ, ձեր անունը կգրվի արբանյակում տեղադրված միկրոչիփում, եւ կկարողանաք փաստել, որ մասնակցել եք պատմական իրադարձությանը՝ մեր առաջին հայրենական արբանյակի ստեղծմանը, ինչի հավաստումն է այն, որ ձեր անունը պտտվում է Երկրի ուղեծրում։
Համաձայնե′ք, էստեղ կարեւորը փաստն է՝ մենք սկսեցինք զբաղվել արբանյակաշինությամբ։ Իհարկե, սա դեռ առաջին քայլն է, բայց հեռանկարներն այս պահին բավական հուսադրող են։ Դեռ մի քանի տասնամյակ առաջ արբանյակները մեծ էին եւ թանկ. տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարի էր հասնում գինը։ Հիմա ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում մինիարբանյակները, որոնք, ասենք, հացի բոքոնի չափ են, արժեքն էլ մեկ միլիոն դոլարից չի անցնում։ Ու այն կարելի է պատրաստել նույնիսկ ինչ-որ գիտական հաստատության սովորական լաբորատորիայում։ Ընդամենը մի օրինակ բերեմ։
Կա Ամերիկայում մի ընկերություն՝ «Փլանեթ», որը համեմատում են հանրահայտ «Ֆորդի» հետ։ Ինչու։ Որովհետեւ ինչպես Հենրի Ֆորդն էր 19-րդ դարի վերջին ավտոմեքենաների արտադրությունը սկսել ավտոտնակում, այնպես էլ 2010 թվականին երեք երիտասարդներ, որոնք աշխատում էին ՆԱՍԱ-ի հետազոտական կենտրոնում, որոշում են աշխատանքից հետո մոտակա ավտոտնակներից մեկում նախագծել եւ պատրաստել իսկական արբանյակ։ Այժմ «Փլանեթ» ընկերությունն ունի 500 աշխատող, իսկ պատվերների թիվը վերջին 5 տարում ավելացել է գրեթե 50 տոկոսով։
Այսինքն, «Փլանեթը» կազմակերպել է տարբեր տեսակի փոքր արբանյակների զանգվածային արտադրությունը։ Պատվիրատուն ընդամենը ընտրում է այն տարբերակը, որն իրեն անհրաժեշտ է, մնացածը՝ պատրաստելը, տեղափոխելը, արձակելը, սպասարկելը, իր վրա է վերցնում ընկերությունը։ Արբանյակները հիմնականում լուսանկարում են այն տեղանքը եւ օբյեկտները, որոնք ցանկանում է ուսումնասիրել պատվիրատուն։ Օսլոյի համալսարանի սեյսմոլոգներից մեկն, օրինակ, «Վաշինգտոն փոստին» պատմել է, որ «Փլանեթի» պատրաստած արբանյակների օգնությամբ վերջերս ձյան դանդաղ շարժ են արձանագրել Տիբեթում, բայց մինչեւ կապվել են Չինաստանի իշխանությունների հետ, ձնահյուսքն արդեն սկսվել է։ Երջանիկ պատահականությամբ հնարավոր է եղել խուսափել զոհերից։
Իսկ հայաստանյան արտադրության առաջին արբանյակը Երկրից 550 կիլոմետր բարձրության վրա կաշխատի մի քանի տարի, ինչից հետո կսկսի աստիճանական արգելակումը և կայրվի մթնոլորտային շերտում։ Բայց կարեւորը փաստն է. մենք՝ հայերս, սկսում ենք արբանյակներ պատրաստել։