00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ «Լեռնային Ղարաբաղի հարց Հայաստանի համար գոյություն չունի»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ ՀՀ ԱԺ նախագահը ասել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ և գլխավորն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ սկզբունքային բոլոր հարցերի շուրջ Հայաստանն ու Արդբեջանը հանաձայնության եկել և եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկա 15 օրում։
▪️ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ գալու է ժամանակը և Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անելու է, որ հայերն ու ադրբեջանցիները ապրեն կողք-կողքի, առևտուր անեն։ Նա չի բացառել, որ ոմանք կվերադառնան Ադրբեջանի տարածք` իրենց տները, չի բացառել նաև, որ ինչ–որ ադրբեջանցիներ էլ կգան ու բնակություն կհաստատեն Հայաստանում։ Այդուհանդերձ, առնվազն մոտ ապագայում Ալեն Սիմոնյանն անհնար է համարում հայերի վերադարձը Ստեփանակերտ, Շուշի կամ այլ բնակավայրեր, որոնք հայկական են եղել։
▪️ Անդրադառնալով անկլավների թեմային՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ եթե կան իրավական հիմքեր, ապա հայկական կողմը պատրաստ է անկլավները վերադարձնել, փոխարենը Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի Արծվաշենը, որը շատ ավելի մեծ է, քան այն 2–3 անկլավը, որոնց մասին Ադրբեջանը կարող է խոսել։
▪️ «ՀՀ–ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ մեր երկիրը ստանձնում է կազմակերպության նախագահությունը»,- ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը՝ նշելով, որ չգիտի՝ Փաշինյանը կգնա, թե ոչ, որոշում դեռ չի կայացվել, բայց անձամբ ինքը կարծում է, որ ԵԱՏՄ–ում նախագահությունն ընդունելու համար Հայաստանը պետք է մասնակցի։
▪️ Լարսում երթևեկությունը երկու կողմից վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Անդրադառնալով հարցին, թե քաղաքական են արդյոք Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման խնդիրները, Ալեն Սիմոնյանը հորդորել է չշտապել և հայկական բեռնատարների անցման խոչընդոտներին քաղաքական ենթատեքստ չտալ։
▪️ Վրաստանում է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին:
▪️ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով պատվիրակության անդամների հետ քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Եվրամիություն գործակցության հեռանկարը: Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները:
▪️ ՀՀ–ում և Կորեայի Հանրապետությունում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն։ Նիկոլ Փաշինյանն ու Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հեռախոսազրույցում գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերերս նկատվող ակտիվությունը:
Sputnik Արմենիա, 160․0FM
Լրահոս
0