https://arm.sputniknews.ru/20231127/hhn-lgh-bnakchutjan-ajakcutjan-hamar-10-mlrd-dramvov-chi-bavararvi-parzabanum-69240289.html
ՀՀ–ն ԼՂ բնակչության աջակցության համար 10 մլրդ դրամով չի բավարարվի. պարզաբանում
ՀՀ–ն ԼՂ բնակչության աջակցության համար 10 մլրդ դրամով չի բավարարվի. պարզաբանում
Sputnik Արմենիա
Նախորդ տարիներին ՀՀ բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները, որոնք այլևս չեն ուղղվելու Արցախի կառավարությանը որպես ֆինանսավորում, ուղղվելու են Լեռնային... 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T20:02+0400
2023-11-27T20:02+0400
2023-11-27T20:16+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672613_0:78:1500:922_1920x0_80_0_0_51c9f2c1c71c7145c3326a6f45a4f898.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ 2024 թվականին իրականացվելիք միջոցառումները և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսումները այժմ քննարկման փուլում են, բայց 10 մլրդ դրամը չի բավականացնի աջակցության ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության համար 2024 թվականի բյուջեում նախնական 10 մլրդ դրամ է նախատեսված։Միաժամանակ գերատեսչությունը վստահեցնում է, որ շարունակելու է իրականացնել սոցիալական աջակցության այլ ծրագրեր ևս, որոնք կպահանջեն հավելյալ ֆինանսական միջոցներ։«2023-ին կիրականացվի և 2024-ին կշարունակվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների, նպաստների նշանակումն ու վճարումը։ Այս աշխատանքներում ԱՍՀ նախարարությունը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ»,– նշված է պատասխանում։Բացի այդ, նոյեմբերի 17-ին, ի լրումն 2024թ. պետական բյուջեի պլանավորման համար ներկայացված բյուջետային հայտերի՝ ներկայացվել է լրացուցիչ հայտ, որը ևս նախատեսվում է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական աջակցության ծրագրերին:Թեմայի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս գրավոր պարզաբանում է ներկայացրել Sputnik Արմենիային։Հարցին, թե արդյոք բացի 10 մլրդ դրամից, տեղահանվածներին տրամադրվող բյուջեում կներառվեն դրսի դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսված գումարները և վարկերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը դրական պատասխան է տվել։Գերատեսչությունը նշել է, որ միջազգային կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցության գումարները, գործող օրենսդրության կարգավորումների համաձայն, կներառվեն 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672613_84:0:1417:1000_1920x0_80_0_0_267144fb135e1f45159526f6cf98ab07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ գումար փող
ՀՀ–ն ԼՂ բնակչության աջակցության համար 10 մլրդ դրամով չի բավարարվի. պարզաբանում
20:02 27.11.2023 (Թարմացված է: 20:16 27.11.2023) Նախորդ տարիներին ՀՀ բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները, որոնք այլևս չեն ուղղվելու Արցախի կառավարությանը որպես ֆինանսավորում, ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ 2024 թվականին իրականացվելիք միջոցառումները և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսումները այժմ քննարկման փուլում են, բայց 10 մլրդ դրամը չի բավականացնի աջակցության ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«10 մլրդ դրամը 2024 թվականին ամբողջությամբ ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացմանը»,– հայտնում է նախարարությունը:
Միաժամանակ գերատեսչությունը վստահեցնում է, որ շարունակելու է իրականացնել սոցիալական աջակցության այլ ծրագրեր ևս, որոնք կպահանջեն հավելյալ ֆինանսական միջոցներ։
«2023-ին կիրականացվի և 2024-ին կշարունակվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների, նպաստների նշանակումն ու վճարումը։ Այս աշխատանքներում ԱՍՀ նախարարությունը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ»,– նշված է պատասխանում։
Բացի այդ, նոյեմբերի 17-ին, ի լրումն 2024թ. պետական բյուջեի պլանավորման համար ներկայացված բյուջետային հայտերի՝ ներկայացվել է լրացուցիչ հայտ, որը ևս նախատեսվում է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական աջակցության ծրագրերին:
Թեմայի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս գրավոր պարզաբանում է ներկայացրել
Sputnik Արմենիային։
Ընդգծվում է, որ ՀՀ բյուջեով նախորդ տարիներին նախատեսված ֆինանսական միջոցները (130-140 մլրդ դրամը), որոնք այլևս չեն ուղղվելու Արցախի կառավարությանը որպես ֆինանսավորում, ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը:
Հարցին, թե արդյոք բացի 10 մլրդ դրամից, տեղահանվածներին տրամադրվող բյուջեում կներառվեն դրսի դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսված գումարները և վարկերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը դրական պատասխան է տվել։
Գերատեսչությունը նշել է, որ միջազգային կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցության գումարները, գործող օրենսդրության կարգավորումների համաձայն, կներառվեն 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում: