https://arm.sputniknews.ru/20231127/hh-tntesakan-aktivutjan-cucanishy-2023-t-10-amsum-atshel-e-92vov-69209433.html
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. 10 ամսում աճել է 9.2%–ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. 10 ամսում աճել է 9.2%–ով
Sputnik Արմենիա
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 390.27 դրամ: 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T13:50+0400
2023-11-27T13:50+0400
2023-11-27T19:21+0400
հայաստան
տնտեսություն
ներմուծում
արտահանում
առևտուր
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69219753_0:0:1411:795_1920x0_80_0_0_fc06443c39eccf79b3c4a3a650130bc9.png
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%–ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով։Փոխարենը նույն ժամանակահատվածում 16.4%–ով ավելացել է շինարարության ծավալը:23.3%–ով աճել է նաև առևտրի շրջանառությունը, 12.1%–ով` մատուցված ծառայությունների ծավալը։2023-ի 9 ամսում ՀՀ բյուջեն ավելի շատ ստացել է, քան ծախսել․ ինչու չարժե ուրախանալՍպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թ. հունվար–հոկտեմբերին աճել է 2.5%–ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6%–ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում 3.5 % նվազում է արձանագրվել։Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2%–ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38.5%–ով, իսկ ներմուծումը՝ 42.9%–ով:Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 390.27 դրամ:ՀՀ բանկերը 2022–ին եկամտի 80%–ը ստացել են ոչ ռեզիդենտների հաշվին․ ԿԲ ղեկավար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69219753_110:0:1311:901_1920x0_80_0_0_8881fc83412a1fdb0f33fb5b4987c85a.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, ներմուծում, արտահանում, առևտուր, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, տնտեսություն, ներմուծում, արտահանում, առևտուր, ինֆոգրաֆիկա, инфографика
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. 10 ամսում աճել է 9.2%–ով
13:50 27.11.2023 (Թարմացված է: 19:21 27.11.2023) Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 390.27 դրամ:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%–ով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով։
Փոխարենը նույն ժամանակահատվածում 16.4%–ով ավելացել է շինարարության ծավալը:
23.3%–ով աճել է նաև առևտրի շրջանառությունը, 12.1%–ով` մատուցված ծառայությունների ծավալը։
Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թ. հունվար–հոկտեմբերին աճել է 2.5%–ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6%–ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում 3.5 % նվազում է արձանագրվել։
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2%–ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38.5%–ով, իսկ ներմուծումը՝ 42.9%–ով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 390.27 դրամ: