https://arm.sputniknews.ru/20231127/evrvopakan-pastahavaq-araqelutjunn-arden-hajastanum-e-69237286.html
Եվրոպական փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է
Եվրոպական փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ փոխնախարարն ակնկալում է արդյունքների վրա հիմնված քննարկումներ տարբեր ոլորտներում։ 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T19:35+0400
2023-11-27T19:35+0400
2023-11-27T19:36+0400
եմ առաքելություն
հայաստան
պարույր հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69236294_0:0:1600:901_1920x0_80_0_0_ff2ce3fb5b44bf72cdd3c45b9b6986d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ ՏեղեկությունըTwitter-ում հայտնում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը։Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Կարգավիճակի մասին համաձայնագիրը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելություն այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները, կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69236294_179:0:1600:1066_1920x0_80_0_0_086e11ba6c3b6889a01ef703e3cebe4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմ առաքելություն, հայաստան, պարույր հովհաննիսյան
եմ առաքելություն, հայաստան, պարույր հովհաննիսյան
Եվրոպական փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է
19:35 27.11.2023 (Թարմացված է: 19:36 27.11.2023) ՀՀ ԱԳ փոխնախարարն ակնկալում է արդյունքների վրա հիմնված քննարկումներ տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ ՏեղեկությունըTwitter-ում
հայտնում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ
համաձայնագիր են ստորագրել։ Կարգավիճակի մասին համաձայնագիրը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելություն այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները, կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։