00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկալի, բայց թանկ հաճույք. ի՞նչ օգուտ կտա էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի երկարացումը

© Sputnik / Евгений Епанчинцев / Անցնել մեդիապահոցnissan - япония
nissan - япония - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Բաժանորդագրվել
էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան 2 տարով երկարացնելու` ԵՏՀ որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստան առանց մաքսատուրքի երրորդ երկրներից էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան ևս 2 տարով երկարացնելու` ԵՏՀ (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) որոշումը սպասված էր և կանխատեսելի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը։
Հայտնել ենք, որ նոյեմբերի 24-ին մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում, որին մասնակցում էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում ընդունվեց ԵԱՏՄ բոլոր երկրների համար (բացի ՌԴ–ից, որն այդ արտոնությունից հրաժարվել է էլեկտրամեքենաների սեփական արտադրությունը զարգացնելու ակնկալիքով) էլեկտրամոբիլների առանց մաքսատուրքի ներմուծման ժամկետը, որը լրանում է 2024թ–ի հունվարի 1-ին, երկարացնել մինչև 2025 թվականի ավարտը։
Հարությունյանիր խոսքով` սա լավ հնարավորություն է հայաստանյան շուկան ընդլայնելու և առաջիկա երկու տարիների հաշվարկով բիզնես ծրագրեր կազմելու համար։
«Որոշումը թույլ կտա, որ մարդիկ կարողանան պլանավորել իրենց 2 տարվա ներմուծումները։ Օրինակ` կարողանան պլանավորել ինչ–որ մի բրենդի կամ արտադրության ներմուծում, որը միգուցե 1 տարուց նոր լինի։ Գիտեք, որ այս ոլորտում ամեն ինչ այդքան արագ չի լուծվում։ Հիմա մարդիկ կկարողանան 2 տարվա համար իրենց բիզնեսը կանխատեսելի ռեժիմով կազմակերպել»,– ասաց Հարությունյանը։
Նշենք, որ էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան Հայաստանի համար 2022 թվականին սահմանվել էր 7 000 ավտոմեքենայի հաշվով, 2023-ին` 8 000։ Տրված քվոտաները Հայաստանն ամբողջությամբ չի սպառել․ 2022-ին ՀՀ է ներկրվել է 2 680 էլեկտրամոբիլ, իսկ 2023-ի նոյեմբերի 1-ի դրությամբ` շուրջ 4 500։
Հայկ Հարությունյանը, սակայն, կարծում է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը ՀՀ ներկրված ավտոմեքենաների թիվը կհասնի 6 000–ի։ Այդուհանդերձ, նրա մեկնաբանմամբ, քվոտան սովորաբար սահմանվում է որոշակի ավելցուկով։
Չինական ընկերությունների հետ քննարկվել է ՀՀ–ում էլեկտրամոբիլներ արտադրելու հարցը․ նախարար
«Քվոտան մաքսիմալ օգտագործելու ձգտումը նաև վտանգավոր է, քանի որ մարդիկ նախապես պատվիրում են ու մինչև սպասում են, որ այդ մեքենաներն արտադրվեն ու ներմուծվեն, մտավախություն կա, որ քվոտան կսպառվի ու իրենք չեն կարողանա օգտվել դրանից»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկին` այն Հայաստանում թեև ակնհայտորեն ավելացել է, բայց բնակչության ֆինանսական հնարավորություններով պայմանավորված` ներմուծման ծավալները դեռ սահմանափակ են։
«Հասկանալի պատճառներով` էլեկտրամոբիլները նոր են, և բնակչությունը չի կարող հին, օգտագործված, ասենք` 5 տարվա էլեկտրամոբիլ գնել։ Դրա համար զուտ հնարավորությունների խնդիր է` կկարողանա՞ն մարդիկ 20, 40, 50 հազար դոլար տրամադրել նոր մեքենայի գնման համար, թե՞ ոչ»,– կարծում է Հարությունյանը։
Հայաստան էլեկտրամոբիլներ մատակարարող երկրների շարքը գլխավորում է Չինաստանը։ Սա ևս պայմանավորված է ֆինանսական հնարավորություններով։ Բանն այն է, որ Չինաստանում արտադրված ավտոմեքենաներն ամենաէժանն են։
«Շուկայում գնային անկում նկատվում է։ Դա պայմանավորված է չինական շուկայում ծավալված «գնային պատերազմներով»։ Համաշխարհային մեծ կոնցեռններն այսպես ասած մրցավազք են սկսել, թե ով ավելի մատչելի կվաճառի։ Չինաստանի ներքին շուկայում գնային շատ մեծ մրցակցություն կա, որովհետև այդ երկրի իշխանությունը սուբսիդավորում է էլեկտրամոբիլների գնումը։ Եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր նոր գնված մեքենայի դիմաց 7000 դոլարի չափով սուբսիդիա է հատկացվում։ Դրա համար այդտեղ զգալի տարբերություն կա Եվրոպայում արտադրված մեքենաների գների համեմատ։ Հայ բիզնեսմենները շատ ճկուն են այս հարցում, և, օգտվելով, գների անկումից, անմիջապես ներմուծում են հենց Չինաստանից»,– պարզաբանեց Հարությունյանը։
Ռուսաստանը կկարողանա բավարարել էլեկտրամոբիլների պահանջարկը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Ինչ վերաբերում է էլեկտրամոբիլների սպասարկման ենթակառուցվածքներին` Հայկ Հարությունյանի խոսքով` Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Ուկրաինայից հետո երկրորդ տեղում է բնակչության թվաքանակի ու լիցքավորման կայանների թվի հարաբերակցության ցուցանիշով։ Լիցքավորման կայանների թիվն այսօր ՀՀ–ում անցնում է 200–ը, ինչը, մասնագետի գնահատմամբ, ավելի քան բավարար է հայաստանյան ճանապարհների ու շահագործվող ավտոմեքենաների սպասարկման համար։
Թե քանի էլեկտրամոբիլ է երթևեկում Հայաստանի ճանապարհներով, պաշտոնական վիճակագրություն չկա, բայց Վիճակագրական կոմիտեի հրապարակած որոշակի տվյալների վերլուծությունը Հայկ Հարությունյանին թույլ է տալիս հաշվարկելու, որ դրանց թիվն այսօր շուրջ 16-17 հազար է։
Հայաստանում սկսել են էլեկտրամոբիլների լիցքավորման համար նոր pos–տերմինալներ պատրաստել
Հիշեցնենք` էլեկտրական մեքենաների ներմուծման համար ԱԱՀ–ի վճարումից ազատելու հարկային արտոնությունը սահմանվեց 2019 թ.–ին: ԵՏՀ խորհուրդը 2020 թ. մարտին որոշում կայացրեց` վերացնելով մինչև 2021 թ. ավարտը երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծվող էլեկտրամոբիլների մաքսատուրքը։
2021 թ. դեկտեմբերին էլեկտրական մեքենաների ԱԱՀ–ից ազատման արտոնությունը երկարաձգվեց մինչև 2024 թ. հունվարի 1–ը։
Լրահոս
0