https://arm.sputniknews.ru/20231127/armen-ashvotjani-pastabanakan-timy-cankanum-e-handipel-frasiaji-despani-het-69200184.html
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը ցանկանում է հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը ցանկանում է հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելն իր պատճառն ունի։ 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T10:14+0400
2023-11-27T10:14+0400
2023-11-27T10:14+0400
արմեն աշոտյան
ռուբեն մելիքյան
ֆրանսիա
դեսպան
օլիվիե դըկոտինյի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159189_0:0:1601:901_1920x0_80_0_0_fbcf48d9960a08136697d721572a9542.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուբեն Մելիքյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։Այս մասին տեղեկանում ենք Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։Նշվում է, որ Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159189_0:0:1425:1068_1920x0_80_0_0_c8d1e6d896a4f2bf7eb9899174aff3b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, ռուբեն մելիքյան, ֆրանսիա, դեսպան, օլիվիե դըկոտինյի
արմեն աշոտյան, ռուբեն մելիքյան, ֆրանսիա, դեսպան, օլիվիե դըկոտինյի
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը ցանկանում է հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ
Նշվում է, որ Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելն իր պատճառն ունի։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուբեն Մելիքյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։
Այս մասին տեղեկանում ենք
Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։
«Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։
Նշվում է, որ Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով
կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված
կալանքը մնաց անփոփոխ։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: