https://arm.sputniknews.ru/20231127/69204162.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T12:00+0400
2023-11-27T12:00+0400
2023-11-27T12:13+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69204314_0:0:962:541_1920x0_80_0_0_eac47388de3c9fce90506cc791305c9e.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է. հայտնում են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կալանավորված Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը մտադիր է հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։
Ռուսաստանից շարունակվում է մարդկանց ու կապիտալի մեծ ներհոսքդեպի Հայաստան, Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում փաստել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
▪️ Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է. հայտնում են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։ ▪️ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով․ «Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին»։ ▪️ Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը․ Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրականապես եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ ▪️ Այսօր Հայաստան կժամանի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները։ ▪️ «Հաջորդ տարվանից պետք է սկսենք Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ▪️ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն էլ տեղեկացրել է, որ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ։ ▪️ Մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ընկերությունների սեփականատերը և այլ անձինք հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների դիմաց վճարված՝ խոշոր չափերով գումարներ, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Շուրջ 40 հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում ԱԱԾ-ն հայտաբերել է հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 22 միլիոն դրամ, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ: ▪️ Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մոտ 40 չվերթներ հետաձգվել են, ևս 7-ը՝ չեղարկվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Մոսկվայում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69204314_0:0:722:541_1920x0_80_0_0_2b6df9c1e23faea7c8c3edccc528b661.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
12:00 27.11.2023 (Թարմացված է: 12:13 27.11.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է. հայտնում են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։
▪️ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով․ «Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին»։
▪️ Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը․ Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրականապես եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
▪️ Այսօր Հայաստան կժամանի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները։
▪️ «Հաջորդ տարվանից պետք է սկսենք Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
▪️ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն էլ տեղեկացրել է, որ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ։
▪️ Մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ընկերությունների սեփականատերը և այլ անձինք հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների դիմաց վճարված՝ խոշոր չափերով գումարներ, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Շուրջ 40 հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում ԱԱԾ-ն հայտաբերել է հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 22 միլիոն դրամ, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ:
▪️ Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մոտ 40 չվերթներ հետաձգվել են, ևս 7-ը՝ չեղարկվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Մոսկվայում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը: