https://arm.sputniknews.ru/20231126/sevana-ltshic-sigi-vorsn-argelvum-e-minchev-hunvari-20-y-69187673.html
Սևանա լճից սիգի որսն արգելվում է մինչև հունվարի 20-ը
Սևանա լճից սիգի որսն արգելվում է մինչև հունվարի 20-ը
Sputnik Արմենիա
Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կազմակերպվելու են ստուգայցեր։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T15:40+0400
2023-11-26T15:40+0400
2023-11-26T15:40+0400
սևանա լիճ
սիգ
որս
ձկնորս
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539653_0:264:1600:1164_1920x0_80_0_0_bcf22a5526b32c8b12085e765ecf2dc7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սևանա լճում սիգի որսն արգելվում է մինչև 2024–ի հունվարի 20-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։«Սևան» ազգային պարկի տարածքում նաև շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։ Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները նաև հանդիպումներ են անցկացնելու Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ։Գերատեսչությունից ընդգծում են՝ ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։Կոչ են անում ՀՀ քաղաքացիներին սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539653_0:0:1552:1164_1920x0_80_0_0_ba003d5cf2db940f7fb670ceb22b5508.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևանա լիճ, սիգ, որս, ձկնորս, շրջակա միջավայրի նախարարություն
սևանա լիճ, սիգ, որս, ձկնորս, շրջակա միջավայրի նախարարություն
Սևանա լճից սիգի որսն արգելվում է մինչև հունվարի 20-ը
Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կազմակերպվելու են ստուգայցեր։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սևանա լճում սիգի որսն արգելվում է մինչև 2024–ի հունվարի 20-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։
«Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանվում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Սևան» ազգային պարկի տարածքում նաև շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։ Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները նաև հանդիպումներ են անցկացնելու Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ։
Գերատեսչությունից ընդգծում են՝ ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
Կոչ են անում ՀՀ քաղաքացիներին սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը: