https://arm.sputniknews.ru/20231126/qvochari-vals-ispanakan-par-zinvvori-tan-prvoteznervov-tghanern-operaji-bemum-en-69194916.html
Քոչարի, վալս, իսպանական պար. «Զինվորի տան» պրոթեզներով տղաներն օպերայի բեմում են
Քոչարի, վալս, իսպանական պար. «Զինվորի տան» պրոթեզներով տղաներն օպերայի բեմում են
Sputnik Արմենիա
«Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել». այս բառերով ավարտվեց համերգը։ Տղաներն իրենց օրինակով այսօր էլ ցույց տվեցին, որ անհնար ոչինչ չկա, երբ կա հզոր հոգի։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T19:58+0400
2023-11-26T19:58+0400
2023-11-26T20:56+0400
զինվոր
հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
պրոթեզ
տեսանյութեր
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69195180_0:85:1620:996_1920x0_80_0_0_5de306aa09bc0d78f64843f68bc43c23.jpg
«Զինվորի տան» տղաներն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում են։ «Հայրենիքիս» խորագրով համերգը մեկնարկեց հուզիչ պարային համարով։ Սայլակով տեղաշարժվող հայրենիքի 5 պաշտպաններ պարում էին «Կյանք ու կռիվ» ֆիլմի հայտնի երաժշտության ուղեկցությամբ։Նրանց համար պրոթեզներն էլ խոչընդոտ չեն. հայրենիքի պաշտպանները մարտի դաշտն էին դղրդացնում, իսկ այսօր էլ հայկական քոչարիով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը։ Այս կադրերը դիտելիս դժվար է հավատալ, որ բոլոր տղաները պրոթեզներով են։Իսպանական կրքոտ պար Արշակ Հովհաննիսյանի կատարմամբ, ում 2 ոտքերն ամպուտացվել են դեռ 1994-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որը Արշակը 20 տարեկան էր և ծառայում էր Հորադիզում։«Զինվորի տան» Արշակին հանդիսատեսը դիմավորեց ու ճանապարհեց հատուկ բուռն ծափահարություններով, քանի որ մասնագիտությամբ վարսավիր Արշակը, որ արդեն պապիկ է, զարմանալի արտիստիզմ ցույց տվեց՝ օպերայի բեմն իր էներգիայով և ուժով լցնելով։Միջոցառմանը ներկա են ՀՀ կառավարության անդամներ, դեսպաններ, հանուն հայրենիքի անմահացած զինվորների հարազատներ։Վերջում երկար ու չլռող հոտնկայս ծափահարություններ էին։ «Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել». այս բառերով ավարտվեց համերգը։ Տղաներն իրենց օրինակով այսօր էլ ցույց տվեցին, որ անհնար ոչինչ չկա, երբ կա հզոր հոգի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69195180_90:0:1530:1080_1920x0_80_0_0_0d5ab26a482f07c4554d0d1b79905c0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինվոր, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, պրոթեզ, տեսանյութեր, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
զինվոր, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, պրոթեզ, տեսանյութեր, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Քոչարի, վալս, իսպանական պար. «Զինվորի տան» պրոթեզներով տղաներն օպերայի բեմում են
19:58 26.11.2023 (Թարմացված է: 20:56 26.11.2023) «Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել». այս բառերով ավարտվեց համերգը։ Տղաներն իրենց օրինակով այսօր էլ ցույց տվեցին, որ անհնար ոչինչ չկա, երբ կա հզոր հոգի։
«Զինվորի տան» տղաներն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում են։ «Հայրենիքիս» խորագրով համերգը մեկնարկեց հուզիչ պարային համարով։ Սայլակով տեղաշարժվող հայրենիքի 5 պաշտպաններ պարում էին «Կյանք ու կռիվ» ֆիլմի հայտնի երաժշտության ուղեկցությամբ։
Նրանց համար պրոթեզներն էլ խոչընդոտ չեն. հայրենիքի պաշտպանները մարտի դաշտն էին դղրդացնում, իսկ այսօր էլ հայկական քոչարիով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը։ Այս կադրերը դիտելիս դժվար է հավատալ, որ բոլոր տղաները պրոթեզներով են։
Իսպանական կրքոտ պար Արշակ Հովհաննիսյանի կատարմամբ, ում 2 ոտքերն ամպուտացվել են դեռ 1994-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որը Արշակը 20 տարեկան էր և ծառայում էր Հորադիզում։
«Զինվորի տան» Արշակին հանդիսատեսը դիմավորեց ու ճանապարհեց հատուկ բուռն ծափահարություններով, քանի որ մասնագիտությամբ վարսավիր Արշակը, որ արդեն պապիկ է, զարմանալի արտիստիզմ ցույց տվեց՝ օպերայի բեմն իր էներգիայով և ուժով լցնելով։
Միջոցառմանը ներկա են ՀՀ կառավարության անդամներ, դեսպաններ, հանուն հայրենիքի անմահացած զինվորների հարազատներ։
Վերջում երկար ու չլռող հոտնկայս ծափահարություններ էին։ «Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել». այս բառերով ավարտվեց համերգը։ Տղաներն իրենց օրինակով այսօր էլ ցույց տվեցին, որ անհնար ոչինչ չկա, երբ կա հզոր հոգի։