00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է կոլեկտիվ հայց ներկայացնել ԿԳՄՍՆ-ի դեմ․ մասնագետները՝ պատմության դասագրքի մասին

© Sputnik / Lusine AdamyanԴասագրքեր
Դասագրքեր - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
Դասագրքեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Sputnik Արմենիան խոսել է պատմաբանների հետ, որոնք գրախոսել են դասագիրքը՝ ներկայացնելով բացերը և սխալները։

Պետք է գնահատվի պետությանը հասցված վնասը․ Հայկ Դեմոյան

Դասագիրք գրելը չի կարելի վստահել մեկ հեղինակի։ Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի համար անհասկանալի է, թե ինչու «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի դեպքում չի ստեղծվել խմբագրակազմ, չեն ներառվել տարբեր պատմական ժամանակաշրջանների մասնագետներ։ Պատմաբանի համար սա ոչ միայն զարմանալի է, այլև ինչ-որ առումով սարսափեցնող։
«Դասագիրքը ռազմավարական նշանակության գործիք է, ես չտեսա մասնագիտական խորհուրդ, որը կարող էր աջակցել հեղինակին։ Դիցուք, գրվել է մեկ անձի կողմից, ի՞նչ փորձաքննություն է անցել»,- նշում է Դեմոյանը։
© Sputnik / Asatur YesayantsՊատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Sputnik Արմենիայում
Айк Демоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Sputnik Արմենիայում
Խոսելով դասագրքի բովանդակության մասին՝ պատմաբանը նշում է՝ հայեցակարգ չկա, հեղինակին հանձնարարվել է դասագիրք գրել, ինքն էլ իր պատկերացրած ձևով է դա արել։ Օրինակ, առաջին 32 էջերում տեսողական որևէ նյութ չկա (լուսանկար), որ հայկական իրականության հետ կապ ունենա։
«Քարե դարի գործիք, բրոնզեդարյան զենքեր ինչո՞ւ չեք դրել, ուրարտական որևէ շրջանի զենք-զինամթերք, վահան չկա։ Ի՞նչ է զենքը` պետությունը պաշտպանելու ենթագիտակցական նյութ է։ Սա նշանակում է, որ ցեղերը, այո՛, կռվել են իրար հետ, բայց նաև երկիրն են պաշտպանել»,- ասում է Դեմոյանը։
© Photo7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Ошибки в учебнике истории Армении для 7 класса - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Չկա քրիստոնեական տաճարի որևէ նկարագրություն, վերլուծություն, փոխարենը ոչ տեղին հիշատակում կա Աթաթուրքի մասին, արաբ խալիֆա Մուավիային վերաբերող ծավալուն հատված կա և այլն։ Ըստ մասնագետի՝ անիմաստ է դպրոցականին ծանրաբեռնել ոչ կարևոր նյութերով, տարբեր անուններով։
«Ասում են՝ ճնշել ինտելեկտով։ Պետք չէ դասագրքում փայլել սեփական գիտելիքներով։ Սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել, մանկավարժության ոլորտում ոչ ճիշտ գիտելիքներ ու կարողություններ ունեցող, դասագրքեր պատրաստելու հարցում անփորձ մարդ է դասագիրքը գրել։ Միգուցե նա գրել է լավ հոդվածներ, մենագրություն, բայց դասագիրքն ուրիշ է»,- շեշտում է Դեմոյանը։
Ինչ վերաբերում է ժամանակ չունենալուն և սեղմ ժամկետում դասագիրք գրելուն՝ Դեմոյանը շեշտում է՝ դա արդարացում չէ։ Դասագրքում պետք է հարյուրտոկոսանոց բովանդակություն լինի, որովհետև երեխաների, կրթության հետ գործ ունենք։ Դասագրքի միջոցով են դաստիարակում երեխայի մեջ հայրենիքը սիրելու, պաշտպանելու գիտակցություն։
Առանձին անդրադարձի թեմա է ամբողջ գրքում լուսանկարների ընտրությունը՝ փոքր չափերի, անորակ։ Դեմոյանը շեշտում է՝ սա մանրուք չէ։ Նա գիրքը թանգարանի հետ է համեմատում, որը պետք է հետաքրքրություն առաջացնի։
© Photo7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Ошибки в учебнике истории Армении для 7 класса - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Մասնագետի աչքից նաև տեխնիկական խոտանը չի վրիպել՝ գիրքը թելակար չէ, կազմը պոկվել է առաջին իսկ օրը, հենց առաջին էջում նախադասությունների վերջին տառերը բացակայում են և այլն։ Այսինքն՝ հարկատուների միջոցներով դպրոց է մտել խոտան դասագիրք։
Հարցի լուծման համար Հայկ Դեմոյանն առաջարկում է ոլորտի մասնագետներին, սրտացավ քաղաքացիներին, ուսուցիչներին, ծնողներին միավորվել և կոլեկտիվ հայցադիմում ներկայացնել ընդդեմ ԿԳՄՍՆ-ի, որի երաշխավորությամբ դասագիրքը դպրոցում է հայտնվել։ Ընդ որում, ըստ նրա՝ իրավական հարթությունում պետք է քննվի ոչ միայն այս դասագիրքը, այլ վերջին 10 տարիների «Հայոց պատմության» դասագրքերը, այսինքն՝ նաև, այսպես ասած, նախկինների օրոք տպագրված։
Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է գնահատվի պետությանը հասցված վնասը, բացահայտվի «դասագրքային մաֆիան», ու միայն այսկերպ կարող ենք կանխել ապագայում նման հանցագործությունը։ Դասագրքերի պատրաստման և հրատարակության համար պետք է պետական քաղաքականություն և հայեցակարգ մշակվի։

Չկա հիշատակում, որ Երևանի գրավոր պատմությունը սկսվում է Էրեբունուց․ Միքայել Բադալյան

Գրքում շատ մեծ տեղ է տրվել վարկածներին, ընդ որում՝ դրանք հաճախ մատուցվում են որպես բացարձակ ճշմարտություններ։ Այս մասին նշում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը։ Նա համակարծիք է գործընկերոջ հետ՝ խնդիրներից մեկն այն է, որ դասագիրքը գրվել է մեկ մարդու կողմից, ընդ որում՝ հեղինակն էլ ոչ թե հայոց, այլ համաշխարհային պատմության մասնագետ է։
© Sputnik / Andranik Ghazaryan«Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը Sputnik Արմենիայում
Директор историко-арxеологического музея-заповедника Эребуни Микаэл Бадалян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
«Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը Sputnik Արմենիայում
«Անգամ եթե հայոց պատմության մասնագետ էլ լիներ, ինքը գրել է նախապատմական ժամանակաշրջանից մինչև Բագրատունիների անկումը։ Այս ժամանակահատվածները, անգամ միայն հին քարե դարը հասկանալու համար պետք է ունենալ նեղ մասնագիտական գիտելիքներ։ Պատկերացրեք՝ անգամ շատ լավ ատամնաբույժը չի կարող սրտի վիրահատություն իրականացնել։ Եվ ի՞նչ է նշանակում՝ հապճեպ է գրվել․ սա ինչ-որ մեկի գիտական հոդվածը չէ, խոսքը դասագրքի մասին է»,- ասում է Բադալյանը։
Նա բազմաթիվ սխալներ է մատնանշում, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Փոխարենը երկար խոսվում է Մենուա արքայի հնարավոր հարեմի մասին։
© Photo7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Ошибки в учебнике истории Армении для 7 класса - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
«Կարող է` հարեմի թեման քեզ համար հրապուրիչ է, բայց պետք է հասկանալ՝ որն է առաջնային։ Օրինակ, Մհերի դուռը, որ Ուրարտուի կրոնի համար առանցքային նշանակություն ունեցող երևույթ է, որևէ տող չկա դրա մասին։ Հայ կնոջ դերը գոնե հնագույն շրջանում բոլորովին արտահայտված չէ»,- հավելում է ուրարտագետը։
Օգտագործվել են սխալ քարտեզներ, ընդ որում` Բադալյանը նշում է՝ իրենց հետ կապվել, դասագրքի համար լուսանկարներ են ուզել, իրենք էլ պատրաստակամություն են հայտնել անվճար խորհրդատվություն տրամադրել, որ դասագրքի՝ Ուրարտուին վերաբերող հատվածը ճիշտ լինի։ Առաջարկից հրաժարվել են, ասել են՝ ժամանակ չկա։
Մասնագետին անհանգստացնում են հեղինակի կողմից նշված այն մտքերը, որոնք, բառիս բուն իմաստով, ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
© Photo7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Ошибки в учебнике истории Армении для 7 класса - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
«Ինչքանո՞վ էր տեղին ներկայացնել մի վարկած, թե հայերը Հայկական լեռնաշխարհում բնիկ չեն, գաղութարար են։ Առավել ևս, նշվում է, որ այդ վարկածը հերքվել է, գենետիկ հետազոտությունները հաստատել են, որ հայերը բնիկ են։ Լավ, էլ ինչո՞ւ եք այս վարկածն առհասարակ հիշում»։
Մասնագետը նկատում է՝ բոլոր նրանց, ովքեր օբյեկտիվ քննադատություն են ներկայացնում դասագրքի վերաբերյալ, փորձ են անում ներկայացնել «քաղաքական արշավի» ներքո։ Շեշտում է՝ իհարկե, կան մարդիկ, որոնք քաղաքական դիվիդենտներ են փորձում ստանալ, կան դիլետանտական մոտեցումներ, բայց կան նաև իր պես գիտնականներ, որոնք պատասխանատվություն ունեն պատմության, մեր ժառանգության նկատմամբ։ Միքայել Բադալյանի համար նաև անհասկանալի է հեղինակի դիրքորոշումը՝ չընդունել քննադատությունները։
«Նա իրեն թույլ է տալիս մտնել նեղ մասնագետների թեմայի մեջ, գիտեմ։ Օրինակ, ես գիտեմ` ինքն Աննալների դպրոցի մասնագետ է, ես որ սկսեմ այդ մասին խոսել, բավականին ծիծաղելի վիճակում կհայտնվեմ»,- նկատում է մասնագետը։
Նա շեշտում է՝ դասագիրքը գրելիս պետք է լինի խմբային մոտեցում, որքանով տեղյակ է՝ մասնագիտական որևէ ինստիտուտ գրքի փորձաքննություն չի արել մինչև դպրոց մտնելը։ Ճիշտ չի համարում նաև այն, որ դասագրքի խմբագիրն էլ հեղինակի կինն է։
© Photo7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Ошибки в учебнике истории Армении для 7 класса - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
«ԿԳՄՍՆ-ն պետք է տարբեր գիտնականների հրավիրի, չհենվի մեկի կարծիքի վրա, հասկանա՝ կան թերություններ, թե ոչ։ Կարող է՝ բոլոր ինստիտուտները գրում են, որ սա ֆանտաստիկ դասագիրք է։ Բայց եթե կան սխալներ, դրանք պետք է ուղղվեն, եթե կան չափից դուրս շատ սխալներ, ուրեմն մենք այդ դասագրքի հետ խնդիր ունենք»,- ասում է Բադալյանը։
Ասում է` գիտնականը չպետք է լինի ձայնազուրկ, չպետք է վախենա իր կարծիքը հնչեցնել։
«Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես խոսում, կարող է` խնդիրներ ունենաս, զգույշ եղիր, բայց ես ի՞նչ եմ ասում, ես ասում եմ իմ կարծիքը՝ որպես գիտնական, չեմ մտնում քաղաքականության մեջ։ Կարող է` լինի մի ժամանակ, որ ես կամ մեկ ուրիշը զրկանքներ կրենք, բայց պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում»։
Ուրարտագետը կարծում է, որ այս ամբողջ պատմությունը կարող է նախադեպ դառնալ, որ հետագայում նման դասագրքեր այլևս չունենանք։

Հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի պատասխանը դասագրքին ուղղված քննադատություններին

Հեղինակը չի ընդունում քննադատություններն ու պատմության դասագրքի շուրջ շահարկումները քաղաքական է համարում։ Ըստ նրա՝ դասագիրքը երեխաների մոտ պետք է զարգացնի քննադատական մտածողությունը։
Ըստ էության, միայն ընդունում է Միքայել Բադալյանի քննադատություններից մեկը, ըստ որի՝ Ուրարտուին վերաբերող քարտեզի առնչությամբ տեղի է ունեցել շփոթմունք․ Իշպուինի արքայի (Ք․ա․ մոտ 825-810 թթ․) ժամանակների՝ Վանի թագավորության չմշակված քարտեզն է շփոթաբար զետեղվել Արգիշտի II-ի ժամանակների քարտեզի փոխարեն։
© Photo7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Ошибки в учебнике истории Армении для 7 класса - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
Նա անդրադառնում է հնչող գրեթե բոլոր դիտարկումներին՝ դրանք իր տեսանկյունից փաստարկում և հիմնավորում։ Հովհաննիսյանը խոսում է նաև քննադատված դրվագներից մեկի մասին, թե ինչու է գրքում առհասարակ ներկայացվել հայերի՝ Հայկական լեռնաշխարհում հայտնվելու բալկանյան տեսությունը։ Նրա խոսքով՝ դասագրքի հեղինակն ուղղակի պարտավոր է բերել այդ տեսությունները և դարձնել քննարկման թեմա։ Ավելին՝ անազնիվ է աշակերտներին ներկայացնել միայն մեկ վարկած և ասել, որ հենց այսպես է, և դրանից բացի այլ մոտեցում չկա։ Ավելին՝ միակողմանիության արդյունքում աշակերտները զրկվում են նաև շրջանառվող տեսություններին հակադրվելու հնարավորություններից, ինչպես այսօր, այդպես էլ ապագայում։
«Իսկ նման հակադիր տեսությունների քննարկումները կարող են աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել մի շարք գիտաճյուղերի նկատմամբ ևս, և նրանցից ոմանք գուցե կցանկանան դառնալ գենետիկներ, հնագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ և այլն, ավելի հիմնավոր դիրքերից բանավիճելու այդ տեսությունների հետ»։
Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Սմբատ Հովհաննիսյանը նաև նշել է, որ պատրաստ է, բաց է բոլոր քննարկումների, ողջամիտ, գիտական դիտարկումների համար։ Ըստ նրա՝ գրքի մասին ով ասես՝ խոսեց, բայց գիտնականներ, մասնագետներ գրեթե չխոսեցին։
«Սա ծայրից ծայր որոշակի նորություններ բերած դասագիրք է և լիքը առավելություններ ունի նախկինում գործող դասագրքերի համեմատությամբ»,- նշել է հեղինակը։
Ըստ նրա՝ նախկին դասագրքերը միաչափ էին, իսկ այս մեկը բազմաչափ է։ Այստեղ կարևորվել է հայոց պատմության առանցքային դրվագների վերլուծությունը։ Նա կարծում է, որ դասագիրքը չպետք է տիրույթ դառնա պատմագիտական չլուծված խնդիրների լուծման համար։
Լրահոս
0