https://arm.sputniknews.ru/20231126/lghi-140-hushardzani-angleren-cucakn-e-kazmvel-mijazgajin-hartaknerum-nerkajacnelu-hamar-69082578.html
ԼՂ–ի 140 հուշարձանի անգլերեն ցուցակն է կազմվել միջազգային հարթակներում ներկայացնելու համար
ԼՂ–ի 140 հուշարձանի անգլերեն ցուցակն է կազմվել միջազգային հարթակներում ներկայացնելու համար
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան... 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T09:55+0400
2023-11-26T09:55+0400
2023-11-26T09:55+0400
կրթության և գիտության նախարարություն (կգն)
լեռնային ղարաբաղ
արցախ
հուշարձան
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
յունեսկօ
https://cdn.am.sputniknews.ru/img/2048/84/20488462_0:0:1600:901_1920x0_80_0_0_79540799eb8e6d9302c45e6b917b7ee7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր հուշարձանների անգլերեն ցուցակ միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ի պատասխան ասել են նախարարությունից։Հայտնել էինք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը հայտարարել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Աղդամով գնալ Ստեփանակերտ հուշարձանների վիճակը գնահատելու համար։Այս թեմայով փորձել էինք պարզել, թե ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։Վերոնշյալ աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։ Նաև խնդրել են տարատեսակ հարթակներում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների ոչնչացման և աղավաղման դեպքերը և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ: Հարցը բարձրաձայնվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ կայացած հանդիպումների ընթացքում:Ընդգծվում է, որ միջազգային բոլոր հարթակներում (1972 թ․ Համաշխարհային ժառանգության կոնվենցիա, ICCROM գագաթնաժողով և այլն), որին մասնակցում են ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, տարվում է շարունակական աշխատանք և ելույթներով բարձրաձայնվում են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերն ու միջազգային գործիքակազմերի ստեղծման անհրաժեշտությունը։Միևնույն ժամանակ, հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 44-օրյա պատերազմից հետո դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ, սակայն այդ աշխատանքները մշտապես խոչընդոտվել են ադրբեջանական կողմից։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2048/84/20488462_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9a35bab8c6e47e39319100cba3b3740f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության և գիտության նախարարություն (կգն), լեռնային ղարաբաղ, արցախ, հուշարձան, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, յունեսկօ
կրթության և գիտության նախարարություն (կգն), լեռնային ղարաբաղ, արցախ, հուշարձան, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, յունեսկօ
ԼՂ–ի 140 հուշարձանի անգլերեն ցուցակն է կազմվել միջազգային հարթակներում ներկայացնելու համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր հուշարձանների անգլերեն ցուցակ միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ի պատասխան ասել են նախարարությունից։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը հայտարարել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Աղդամով գնալ Ստեփանակերտ հուշարձանների վիճակը գնահատելու համար։
Այս թեմայով փորձել էինք պարզել, թե ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։
Նշվում է, որ 2020 թվականից ի վեր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համապատասխան աշխատանքներ գործընկեր միջազգային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության խնդրի մասին տեղեկացնելու համար:
Վերոնշյալ աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։ Նաև խնդրել են տարատեսակ հարթակներում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների ոչնչացման և աղավաղման դեպքերը և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ: Հարցը բարձրաձայնվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ կայացած հանդիպումների ընթացքում:
«Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍՆ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության վարչությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր 140 հուշարձանների անգլերեն ցուցակ՝ լուսանկարներով, վիճակի նկարագրությամբ, կոորդինատներով և այլն, որը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ միջազգային գործընկերների հետ աշխատանքի համար»,–նշված է նախարարության պատասխանում։
Ընդգծվում է, որ միջազգային բոլոր հարթակներում (1972 թ․ Համաշխարհային ժառանգության կոնվենցիա, ICCROM գագաթնաժողով և այլն), որին մասնակցում են ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, տարվում է շարունակական աշխատանք և ելույթներով բարձրաձայնվում են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերն ու միջազգային գործիքակազմերի ստեղծման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 44-օրյա պատերազմից հետո դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ, սակայն այդ աշխատանքները մշտապես խոչընդոտվել են ադրբեջանական կողմից։