https://arm.sputniknews.ru/20231126/israjeli-het-hradadaric-hetvo-arajin-angam-hamas-y-karvogh-e-azat-ardzakel-amn-qaghaqacu-69190134.html
Իսրայելի հետ հրադադարից հետո առաջին անգամ ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացու
Իսրայելի հետ հրադադարից հետո առաջին անգամ ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացու
Sputnik Արմենիա
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 8:00-ին) չորսօրյա հրադադար է սկսվել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ... 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T17:11+0400
2023-11-26T17:11+0400
2023-11-26T17:11+0400
իսրայել
համաս
պաղեստին
գերի
գազայի հատված
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67552672_0:0:1000:563_1920x0_80_0_0_9c80a59f1a642ecd79aa46f3404f5b56.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարից հետո առաջին անգամ ԱՄՆ քաղաքացին պատանդների ցուցակում է, որոնց, ինչպես սպասվում է, կարող են ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄՀոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67552672_59:0:948:667_1920x0_80_0_0_1bb36767b27b561d701ae5bf2d8bd219.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, համաս, պաղեստին, գերի, գազայի հատված, ամն
իսրայել, համաս, պաղեստին, գերի, գազայի հատված, ամն
Իսրայելի հետ հրադադարից հետո առաջին անգամ ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացու
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 8:00-ին) չորսօրյա հրադադար է սկսվել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարից հետո առաջին անգամ ԱՄՆ քաղաքացին պատանդների ցուցակում է, որոնց, ինչպես սպասվում է, կարող են ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերին «Ալ-Քասամ» բրիգադի ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել գերեվարված ԱՄՆ-ի երկու քաղաքացիների՝ «մարդասիրական նկատառումներով»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում
4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։