https://arm.sputniknews.ru/20231126/husvov-enq-hajastany-kversksi-yndlajnvats-masnakcutjuny-hapk-i-ashkhatanqnerin-peskvov-69186116.html
Հուսով ենք՝ Հայաստանը կվերսկսի ընդլայնված մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Պեսկով
Հուսով ենք՝ Հայաստանը կվերսկսի ընդլայնված մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամ երկրները համակարծիք են, որ կառույցը պետք է առավել ամրապնդել։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T14:10+0400
2023-11-26T14:10+0400
2023-11-26T14:10+0400
դմիտրի պեսկով
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_0:0:1600:901_1920x0_80_0_0_824a568a737b0e52743a9d020153af67.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կրկին ընդլայնված մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։ՀԱՊԿ–ը ոչ թե գործընկեր է, այլ դաշնակից, որի հետ պետք է ուղեղով աշխատել. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_127:0:1550:1067_1920x0_80_0_0_7103bd6b0848133fe29d71b4707cc296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
դմիտրի պեսկով, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հուսով ենք՝ Հայաստանը կվերսկսի ընդլայնված մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Պեսկով
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամ երկրները համակարծիք են, որ կառույցը պետք է առավել ամրապնդել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կրկին ընդլայնված մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ի աշխատանքներին։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։
«Կա Հայաստանի դիրքորոշումը, այն լավ հայտնի է, ամեն ինչում չէ, որ մենք կարող ենք համաձայնել, որովհետև ՀԱՊԿ-ը շարունակում է պահանջված լինել։ Բոլոր երկրները համերաշխ են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հենց այդ ճանապարհով առաջ կգնանք, և նաև հուսով ենք, որ մեր հայ բարեկամներն էլ, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում կվերսկսեն իրենց ընդլայնված մասնակցությունը՝ հօգուտ կազմակերպության»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա.Կրեմլ.Պուտինը» հաղորդման շրջանակում։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին,
հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։