https://arm.sputniknews.ru/20231126/erevanum-arden-23-aporini-benzalcakajan-e-apamvontazhvel-69186421.html
Երևանում արդեն 23 ապօրինի բենզալցակայան է ապամոնտաժվել
Երևանում արդեն 23 ապօրինի բենզալցակայան է ապամոնտաժվել
Sputnik Արմենիա
Բենզալցակայանների տարողությունները բնակելի տարածքներում պետք է լինեն ստորգետնյա։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T14:27+0400
2023-11-26T14:27+0400
2023-11-26T14:27+0400
երևան
բենզալցակայան
ապամոնտաժում
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69185801_31:0:1631:900_1920x0_80_0_0_5c5074d5e0aae5b207f09c522f26f4fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի կառուցված բենզալցակայանները, դրանց թիվն արդեն 23-ի է հասել։ Քաղաքապետարանի լրատվության բաժնի պատրաստած տեսանյութում նշվում է, որ դրանց մեծ մասը կառուցված են եղել համայնքային հողերի վրա։ Ուստի ապամոնտաժվում են շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայանները։«Արդեն ունենք ապամոնտաժված 23 բենզալցակայան, ընդ որում՝ վերջին 6-ը տնտեսվարողների հետ քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում իրենց սեփական միջոցներով դադարեցրել են գործունեությունն ու ապամոնտաժել լիցքավորման սարքերն ու տաղավարները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։Բենզալցակայանների տարողությունները բնակելի տարածքներում պետք է լինեն ստորգետնյա, բնակելի և հասարակական նշանակության այլ շենք-շինություններից պետք է պահպանված լինի սահմանված միջտարածությունը՝ 25-50 մետրի սահմաններում և այլն։Ապամոնտաժվելուց հետո տարածքները բարեկարգվում են, կանաչապատվում և վերադարձվում համայնքին։ Քաղաքապետարանը խոստանում է՝ գործընթացը շարունակվելու է, քաղաքում ապօրինի որևէ բենզալցակայան չի մնալու։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69185801_231:0:1431:900_1920x0_80_0_0_8d37c45c6a6ac5b617490db03c7cde2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, բենզալցակայան, ապամոնտաժում, երևանի քաղաքապետարան
երևան, բենզալցակայան, ապամոնտաժում, երևանի քաղաքապետարան
Երևանում արդեն 23 ապօրինի բենզալցակայան է ապամոնտաժվել
Բենզալցակայանների տարողությունները բնակելի տարածքներում պետք է լինեն ստորգետնյա։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի կառուցված բենզալցակայանները, դրանց թիվն արդեն 23-ի է հասել։ Քաղաքապետարանի լրատվության բաժնի պատրաստած տեսանյութում նշվում է, որ դրանց մեծ մասը կառուցված են եղել համայնքային հողերի վրա։ Ուստի ապամոնտաժվում են շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայանները։
«Արդեն ունենք ապամոնտաժված 23 բենզալցակայան, ընդ որում՝ վերջին 6-ը տնտեսվարողների հետ քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում իրենց սեփական միջոցներով դադարեցրել են գործունեությունն ու ապամոնտաժել լիցքավորման սարքերն ու տաղավարները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
Բենզալցակայանների տարողությունները բնակելի տարածքներում պետք է լինեն ստորգետնյա, բնակելի և հասարակական նշանակության այլ շենք-շինություններից պետք է պահպանված լինի սահմանված միջտարածությունը՝ 25-50 մետրի սահմաններում և այլն։
Ապամոնտաժվելուց հետո տարածքները բարեկարգվում են, կանաչապատվում և վերադարձվում համայնքին։ Քաղաքապետարանը խոստանում է՝ գործընթացը շարունակվելու է, քաղաքում ապօրինի որևէ բենզալցակայան չի մնալու։