https://arm.sputniknews.ru/20231126/amn-i-bantum-spanvel-e-afrvoamerikaci-flvojdi-spanutjan-hamar-datapartvats-vostikany-69186979.html
ԱՄՆ-ի բանտում սպանվել է աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանության համար դատապարտված ոստիկանը
ԱՄՆ-ի բանտում սպանվել է աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանության համար դատապարտված ոստիկանը
Sputnik Արմենիա
Սևամորթ տղամարդու սպանությունից հետո ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ էին սկսվել։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T15:02+0400
2023-11-26T15:02+0400
2023-11-26T15:02+0400
ամն
սևամորթ
սպանություն
ոստիկան
բերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69186558_0:0:1600:901_1920x0_80_0_0_c9e0433a589c4d3e62b2393940fe70cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի բանտերից մեկում սպանվել է ոստիկան Դերեկ Շովինը, որն իր պատիժ էր կրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Հայտնում են միջազգային լրատվամիջոցները։Նոյեմբերի 24-ին բանտում Շովինին դանակի մի քանի հարված են հասցրել, որից հետո նախկին ոստիկանին հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում նա մահացել էր:Հիշեցնենք`աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր 2020 թվականի մայիսի 25-ին։ Ոստիկան Դերեկ Շովինը ձերբակալության ժամանակ խեղդող հնարք էր կիրառել՝ մոտ 8 րոպե շարունակ ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի քներակը։Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։Շովինը 2022 թվականի օգոստոսին դատապարտվեց միաժամանակ 22 ու կես տարի դաշնային պատիժ կրելու երկրորդ աստիճանի սպանության համար և ավելի քան 20 տարի՝ Ֆլոյդի քաղաքացիական իրավունքները խախտելու համար։Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69186558_49:0:1470:1066_1920x0_80_0_0_09c0b171187805fcb656fe9d5fffd31d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, սևամորթ, սպանություն, ոստիկան, բերդ
ամն, սևամորթ, սպանություն, ոստիկան, բերդ
ԱՄՆ-ի բանտում սպանվել է աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանության համար դատապարտված ոստիկանը
Սևամորթ տղամարդու սպանությունից հետո ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ էին սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի բանտերից մեկում սպանվել է ոստիկան Դերեկ Շովինը, որն իր պատիժ էր կրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նոյեմբերի 24-ին բանտում Շովինին դանակի մի քանի հարված են հասցրել, որից հետո նախկին ոստիկանին հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում նա մահացել էր:
Նշենք, որ փաստաբանները Շովինի համար առանձին բանտախուց էին պահանջում, սակայն նրանց դիմումը մերժվել է։
Հիշեցնենք`աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր 2020 թվականի մայիսի 25-ին։ Ոստիկան Դերեկ Շովինը ձերբակալության ժամանակ խեղդող հնարք էր կիրառել՝ մոտ 8 րոպե շարունակ ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի քներակը։
Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Շովինը 2022 թվականի օգոստոսին դատապարտվեց միաժամանակ 22 ու կես տարի դաշնային պատիժ կրելու երկրորդ աստիճանի սպանության համար և ավելի քան 20 տարի՝ Ֆլոյդի քաղաքացիական իրավունքները խախտելու համար։