https://arm.sputniknews.ru/20231126/abdvollahiany-handipel-e-hajastanum-ev-adrbejanum-irani-despanneri-het-69184274.html
Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ
Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ իրենց երկիրը մեծ կարևորություն է տալիս հարևան երկու պետությունների հետ կապերի առաջմղմանը։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T13:13+0400
2023-11-26T13:13+0400
2023-11-26T13:39+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
հոսեյն ամիր աբդոլլահիան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1a/69183888_0:0:800:451_1920x0_80_0_0_820e7e487822bd8ab5773214b539f231.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: Այս մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման մասին հաղորդվում է Աբդոլլահիանի «X»-ի էջում։Նա շեշտել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին:Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1a/69183888_34:0:777:557_1920x0_80_0_0_114d4b444ed9cc2a2fe551ad3d6ab875.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հոսեյն ամիր աբդոլլահիան, հայաստան, ադրբեջան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հոսեյն ամիր աբդոլլահիան, հայաստան, ադրբեջան
Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ
13:13 26.11.2023 (Թարմացված է: 13:39 26.11.2023) Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ իրենց երկիրը մեծ կարևորություն է տալիս հարևան երկու պետությունների հետ կապերի առաջմղմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: Այս մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման մասին հաղորդվում է Աբդոլլահիանի «X»-ի էջում։
Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպմանն ընդգծել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Նա շեշտել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։