https://arm.sputniknews.ru/20231124/shahramanjany-nvor-irvoghutjunner-e-bacahajtel-qvocharjany-qnnich-handznazhvoghvovi-nisti-masin---69065258.html
Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին
Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին
Sputnik Արմենիա
Բացահայտված իրողությունները վերաբերում են 44–օրյա պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածին։ 24.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-24T14:49+0400
2023-11-24T14:49+0400
2023-11-24T14:49+0400
սամվել շահրամանյան
արցախ
անդրանիկ քոչարյան
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69062538_17:191:1425:983_1920x0_80_0_0_7c9f35dbfcaf33d38a820893a5289bc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բացահայտել է մի շարք իրողություններ։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որն ընթացել է փակ ձևաչափով։Նա պարզաբանեց, որ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմը միայն դրանով չի ավարտվում, պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այժմ օժտված է սահմանադրական լիազորություններով։ Քոչարյանը կարծում է, որ սա ճիշտ որոշում է, որը թույլ է տալիս նման հարթակն օգտագործել որոշակի քաղաքական իրողություններ արձանագրելու համար, որոնք տեսանելի չէին լինի առանց հանձնաժողովի գոյության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69062538_82:0:1393:983_1920x0_80_0_0_d90be24a4df4b709ec3906f91d10d6f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, անդրանիկ քոչարյան, հանձնաժողով
սամվել շահրամանյան, արցախ, անդրանիկ քոչարյան, հանձնաժողով
Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին
Բացահայտված իրողությունները վերաբերում են 44–օրյա պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բացահայտել է մի շարք իրողություններ։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որն ընթացել է փակ ձևաչափով։
«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Ես հիմա հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչի չէր ցանկանում, որ Արցախի նախագահի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը դառնա իրողություն »,- ասաց Քոչարյանը։
Նա պարզաբանեց, որ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմը միայն դրանով չի ավարտվում, պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այժմ օժտված է սահմանադրական լիազորություններով։ Քոչարյանը կարծում է, որ սա ճիշտ որոշում է, որը թույլ է տալիս նման հարթակն օգտագործել որոշակի քաղաքական իրողություններ արձանագրելու համար, որոնք տեսանելի չէին լինի առանց հանձնաժողովի գոյության։