https://arm.sputniknews.ru/20231124/parajanvovi-100-amjaki-hamar-nakhatesvats-e-aveli-qan-30-tsragir-meknarky-ktrvi-hunvarin-69064079.html
Փարաջանովի 100-ամյակի համար նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, մեկնարկը կտրվի հունվարին
Փարաջանովի 100-ամյակի համար նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, մեկնարկը կտրվի հունվարին
Sputnik Արմենիա
Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են սպասվող միջոցառումների նախապատրաստական... 24.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-24T14:28+0400
2023-11-24T14:28+0400
2023-11-24T14:28+0400
սերգեյ փարաջանով
նիկոլ փաշինյան
հոբելյան
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/2200/25/22002538_0:0:1024:577_1920x0_80_0_0_91d67781940a8ade6e38502f2636f199.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թվականի հունվարին: Այս մասին հայտարարվել է այսօր Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը:Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին, ձևաչափերին առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:Հիշեցնենք` հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հոբելյանական հանձնաժողովը պետք է քառամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:Հանժնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Կազմում են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ, ԱՆ ու ԱԳՆ փոխնախարարներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2200/25/22002538_0:0:962:721_1920x0_80_0_0_508e19a14b05690be144905005ef1f18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ փարաջանով, նիկոլ փաշինյան, հոբելյան, հանձնաժողով
սերգեյ փարաջանով, նիկոլ փաշինյան, հոբելյան, հանձնաժողով
Փարաջանովի 100-ամյակի համար նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, մեկնարկը կտրվի հունվարին
Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թվականի հունվարին: Այս մասին հայտարարվել է այսօր Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում, հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024թ-ի հունվարի 9-ին:
Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին, ձևաչափերին առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Հիշեցնենք` հուլիսի 11-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հոբելյանական հանձնաժողովը պետք է քառամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հանժնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Կազմում են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ, ԱՆ ու ԱԳՆ փոխնախարարներ։