00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա

Անկլավների հարց, այո՛, կա՛. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին:
Քաղաքացիները շուրջ 500 հարց են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտարարեց, որ այդքանին չի կարող պատասխանել, բայց կոնկրետ խնդիրներ պարունակող հարցերը կուղղորդվեն համապատասխան գերատեսչություններին։
Առաջին հարցը վերաբերում էր համայնքների խոշորացմանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ խոշորացումը պետք է շարունակվի
Ցանկ
Սկզբում նորերըՍկզբում հները
20:19 24.11.2023
Համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ դա տեսել եմ ներսից
«Ես, որ 2011 թ. ՔԿՀ–ից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ դա ես տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են նոր հանցանքներ կատարելու պատճառով»,– հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին` ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում։
20:06 24.11.2023
ՀՀ–ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը
«Արդյոք ՀՀ–ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան» հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ–ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը։
19:32 24.11.2023
ՀՀ կառավարության օրակարգում է պարգևավճարներ տրամադրել 90-ականներին զոհվածների ընտանիքներին
Կառավարությունը մտադրություն ունի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների ցանկն ընդլայնել՝ ընդգրկելով նաև 90-ականներին Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին։ Նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Արցախյան առաջին պատերազմում զոհված Աշոտ Չախոյանի մոր՝ Գոհար Մարտիկյանի հարցին։
19:25 24.11.2023
«Չէի ցանկանա Ռուսաստանին նման համատեքստում քննարկման առարկա դարձնել»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ընդդիմադիրների շրջանում տարածված այն թեզը, թե Ռուսաստանն իր քայլերով պատժում է Հայաստանի ներկայիս իշխանությաններին այս կամ այն քայլերի համար։
Ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետն ասաց, որ չէր ցանկանա Ռուսաստանին նման համատեքստում քննարկման առարկա դարձնել։
«Ես այսպիսի մի թեզ եմ լսել, որ 44–օրյա պատերազմով Ռուսաստանի Դաշնությունը պատժեց Հայաստանի իշխանություններին` մեր կատարած ինչ–որ քայլերի համար։ Ենթադրենք այդ թեզը ճիշտ է, այդ դեպքում 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ իշխանություն էր Սերժ Սարգսյանը, ով ում ինչի համար պատժեց»,–ասաց Փաշինյանը։
19:17 24.11.2023
Ինչու՞ ԼՂ-ից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիները չեն օգտվում աջակցության ծրագրերից
ԼՂ-ից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիների համար առանձին դեպքերում իրավիճակը կգնահատվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է մարդը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված լինի, այդպիսին մենք համարում ենք նրանց, որ չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եթե դիտարկենք նրանց նաև, որ ունեն ՀՀ քաղաքացիություն, համակարգը կդեֆորմացվի։ Այս դեպքը կքննարկվի, բայց ես չեմ խոստանում, որ այն կլուծվի»,-ասել է նա։
19:15 24.11.2023
Բաքվի անկեղծությունը կասկածի տակ է
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի ձևավորման, կառուցման, հիմնավորման հայեցակարգն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածներ չունի այս հարցում։
«Խաղաղ գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային պահանջների բացակայությունը միմյանց նկատմամբ, իսկ ապագայում դե յուրե պարտավորություններ ստանձնելու պատրաստակամությունը»,– պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին` ասաց նա։
19:15 24.11.2023
Հայաստանում YouTube–ի մոնետիզացիան կգործի 2024 թվականի առաջին կիսամյակից
Հայաստանում YouTube–ի մոնետիզացիայի համակարգը 2024 թվականի առաջին կիսամյակից կսկսի գործել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրեն այդ մասին վստահեցրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Ուզում եմ, որ Հայաստանի YouTube–ի հարթակներում ավելի շատ լինեն կրթական դասեր, դասախոսություններ լինեն, որպեսզի կրթական ցենզը հանրության շրջանում բարձրացվի»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ հաճույքով է դիտում YouTube–ում առկա դասախոսությունները կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, տիեզերագնացություն ու այլ թեմաներով։
18:01 24.11.2023
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետազոտել բլոգերների տպավորությունները
ՀՀ վարչապետը շատ ուրախ է, որ Ռուսաստանից ռելոկանտներ են տեղափոխվել Հայաստան, քանի որ բազմաթիվ բլոգերներ ներկայացրել են երկրի մասին իրենց տպավորությունները։
«Մի քանի այդպիսի նյութ նայել եմ ու հանձնարարական տվել համապատասխան կառույցներին` անհրաժեշտ է գիտական մակարդակով հետազոտել այդ մարդկանց տպավորությունները։ Մենք մեզ ամբողջությամբ ու լավ չենք ճանաչում, նրանց լսում էի ու հասկանում, որ իրենք տեսնում են այն, ինչը մեզ համար առօրյա հարց է»։ Եթե ուրիշի հայացքով մեզ նայենք, կսկսենք ավելի լավ ճանաչել,– նշեց Փաշինյանը։
17:56 24.11.2023
Հնարավոր չէ հերքել ռուսական մշակույթի հսկայական դերը ժամանակակից աշխարհի և քաղաքակրթության վրա
Հասկանում եմ, որ կարելի է ամենատարբեր քաղաքական վերաբերմունք ունենալ ՌԴ-ի նկատմամբ, բայց որևէ կերպ հնարավոր չեմ համարում հերքելը ռուսական մշակույթի հսկայական դերն ընդհանրապես ժամանակակից աշխարհի և քաղաքակրթության վրա, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի և մշակույթի ազդեցությանը մեր երկրում։
Նա հավելեց՝ չեմ կարծում, թե կարելի է կասկածի տակ դնել Տոլստոյի, Չայկովսկու, Շոստակովիչի... և կարելի է այսպես տասնյակ, հարյուրավոր անուններ թվարկել բոլոր ոլորտներում՝ և՛ մշակույթի, և՛ քաղաքականության, և՛ գիտության ոլորտներում։
17:45 24.11.2023
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունը համարում է բարեկամ երկիր
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունը համարում է բարեկամ երկիր։ Այս մասին հայտարարեց Փաշինյանը` պատասխանելով ՌԴ–ում ապրող մի հայ կնոջ հարցին։
«Մենք հույս ունենք և ամեն ինչ կանենք, որպեսզի ՌԴ–ի հետ հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը` ինքնիշխանությունը, անկախությունը նկատի առնելու տրամաբանությամբ»,– ասաց Փաշինյանը։
17:40 24.11.2023
Մենք բանակում ազատվել ենք 5–րդ շարասյունից
Անդրադառնալով հարցին, որ 44–օրյա պատերազմը պարտվել ենք, քանի որ բանակում գործել է 5–րդ շարասյուն, արդյոք հիմա ՀՀ իշխանություններն ազատվե՞լ են դրանից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, մենք բանակում ազատվել ենք 5–րդ շարասյունից»։
Նա խնդրեց` իսկ պետական համակարգում, եթե կա 5–րդ շարասյան մասին կոնկրետ շրջանակ, տեղեկությունները փոխանցել իրեն։
17:31 24.11.2023
Սեպտեմբերի 23–ից առաջ ՀՀ եկած արցախցիներն աջակցության ծրագրերի շահառու չեն
44-օրյա պատերազմից հետո Հայաստան եկած արցախցիների հետ կապված ծրագրերը պետք է վերանայել։ Այս մասին ասաց Փաշինյանը` պատասխանելով ԼՂ–ից բռնի տեղահանված մի ուսուցչի հարցին այն մասին, թե ինչու սեպտեմբերի 23–ից առաջ ՀՀ եկած արցախցիները չեն համարվում աջակցության ծրագրերի շահառու։
«44–օրյա պատերազմից հետո ԼՂ–ից հեռացած մեր հայրենակիցների համար արդեն որոշակի ծրագրեր իրականցրել ենք։ Գործում է նաև բնակարանային ապահովման ծրագիր։ Պետք է ժամանակ առ ժամանակ հետաքրքրվենք և հասկանանք, թե ինչպես են այդ ծրագրերն աշխատում»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը հիմնականում կենտրոնացած է սեպտեմբերի 19–ից հետո ԼՂ–ից հեռացած մեր հայրենակիցների խնդիրների վրա։
17:25 24.11.2023
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծագույն խնդիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` գյուղատնտեսության ոլորտի զարգացման և ներդրումներ կատարելու մեծագույն խնդիրը մեր հողերի կտրտվածությունն է, որը եղել է սեփականաշնորհման արդյունքում։
«Եթե մեկն ուզում է խոշոր ներդրում անել, խոշոր հողակտոր չկա։ Հիմա հողերի խոշորացման պիլոտային ծրագիր ենք իրականացնում, որ գյուղացիները համաձայնեն, հարևանությամբ գտնվող փոքր հողակտորները ամբողջական վարձակալության հանձնեն մասնավորին կամ վաճառեն պետությանը»,– ասաց նա։
17:06 24.11.2023
Կրթական ոլորտի խնդիրներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց կրթական խնդիրների մասին։
«Ամեն շենք չէ, որի ցուցանակի վրա գրված է համալսարան, և այն իրոք համալսարան է։ Այսօր այս համակարգում կան խորը խնդիրներ։ Այսօր բարձրագույն կրթությամբ դիպլոմավոր մարդիկ ունենք, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել այդ դիպլոմի դե ֆակտո և դե յուրե նշանակությունների մեջ եղած տարբերությունների պատճառով»,– ընդգծեց նա։
17:02 24.11.2023
Շների ստերջացումը մեթոդաբանության առումով ճիշտ է
Անդրադառնալով փողոցում մարդկանց վրա հարձակվող շներին առնչվող հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թափառող շների ստերջացումը մեթոդաբանության առումով ճիշտ է։
«Ինչ վերաբերում է ստերջացման ծրագրին, ապա այն արդյունավետ չէ։ Մենք պետք է բարձրացնենք արդյունավետությունը»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում էլ շների ուղղությամբ գիշերը կրակում էին, սպանում, ինչից նույնպես քաղաքացիները բողոքում էին։
16:49 24.11.2023
Ես հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը. Փաշինյանը՝ օրհներգի մասին
Հայաստանի օրհներգի տեքստում, կառուցվածքում և պետական տրամաբանության մեջ որոշակի խնդիրներ կան, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը և պետական սիմվոլներին՝ հատկապես։ Համոզված եմ` այդ բառերի և նախադասությունների մեջ կոդ է դրված, որն աշխատում է։ Դա ազդակ է բոլորիս ենթագիտակցությանը»,– նշեց Փաշինյանը։
16:27 24.11.2023
Այս պահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին
Կա քաղաքական կամք` ըստ անհրաժեշտության, ՀՀ–իշահերից բխող որևէ որոշում կայացնելու, և առաջնորդվելու ենքմեր պետական շահերից, այդ թվում` ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ չգալու հետ կապված, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այսպահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։
16:11 24.11.2023
ՀՀ–ում 6 երեխա ունենալը պետք է նորմալ լինի
ՀՀ–ում, օրինակ` 6 երեխա ունենալը պետք է նորմալ լինի ու պետական հատուկ պարգևի չպետք է արժանանա։ Այս կարծիքին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ իր հայրը յոթ հոգանոց ընտանիքից է եղել։
16:10 24.11.2023
Անկլավների հարց, այո, կա
Տավուշի մարզի բնակիչներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից, արդյոք քննարկվում է անկլավների հանձնման հարց, ինչին ի պատասխան վարչապետը շեշտեց` անկլավների հարց, այո, կա։
«Երբ ասում ենք Հայաստանի 29.800 ք/կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավներ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ 29.800 ք/կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով»,– ասաց Փաշինյանը։
15:57 24.11.2023
ՀՀ ԶՈւ 300 սպաներին բնակարաններով ապահովելու հարցը մեկուկես տարվա մեջ կլուծվի
ՀՀ ֆինանսների նախարարությունը միանվագ դրամագլուխ կհատկացնի, որ մոտ 300 սպայի ընտանիք բնակարանների հարցը լուծվի, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0