https://arm.sputniknews.ru/20231124/hhn-karvogh-e-aranc-turqi-8000-elektramvobil-nermutsel-eatmi-shrjanakum-qvvota-e-sahmanvel-69075998.html
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել
Sputnik Արմենիա
Հայաստանում ակնհայտ է էլեկտրամոբիլների ներմուծման աճը, ինչպես նաև դրանց սպասարկման ոլորտի զարգացումը։ 24.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-24T17:56+0400
2023-11-24T17:56+0400
2023-11-24T17:57+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45448860_0:110:1600:1010_1920x0_80_0_0_2f3840801ad41fbad7764a8f1c25e349.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` Մոսկվայում կայացած հերթական նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Նշենք, որ էլեկտրամոբիլների (ավելի ճիշտ` էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների, այսինքն՝ նաև էլեկտրական մոտոցիկլետների) առանց տուրքի ներմուծման քվոտան Հայաստանը ստացել էր 2022 թվականին 7 հազարի հաշվով։ 2023-ին քվոտան ավելացվել էր մինչև 8 հազար։ Այդ քվոտաները Հայաստանն ամբողջությամբ չի սպառել․ 2022-ին ներկրվել է մոտ 2 680 էլեկտրամոբիլ, իսկ 2023-ի սկզբից` գրեթե 4 500։Միևնույն ժամանակ ներմուծման աճն ակնհայտ է, ինչպես նաև դրանց սպասարկման ոլորտի զարգացումը (հանրապետությունում սկսել են արտադրվել էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ)։ԵՏՀ Խորհրդի որոշմամբ` մինչև 2025 թվականի ավարտը էլեկտրամոբիլների առանց տուրքի ներմուծումը հաստատվել է ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից:Միության մյուս չորս երկրներ ներկրված ավտոմեքենաները հարկվելու են, եթե վաճառվեն ՌԴ քաղաքացիների կամ ռեզիդենտների:Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առանց մաքսատուրքի ներմուծումից հրաժարվել է սեփական արտադրությունը զարգացնելու համար։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում կկարողանա ապահովել էլեկտրամոբիլների պահանջարկը թե՛ իր, թե՛ ԵԱՏՄ երկրների համար, իսկ արտադրությունը նախատեսվում է տարածել նաև միության մյուս երկրներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45448860_30:0:1421:1043_1920x0_80_0_0_c7959fe92b73cffe18e203e69ad3a78b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, էլեկտրամոբիլ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել
17:56 24.11.2023 (Թարմացված է: 17:57 24.11.2023) Հայաստանում ակնհայտ է էլեկտրամոբիլների ներմուծման աճը, ինչպես նաև դրանց սպասարկման ոլորտի զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` Մոսկվայում կայացած հերթական նիստում, որին մասնակցել է նաև
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ
էլեկտրամոբիլների (ավելի ճիշտ` էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների, այսինքն՝ նաև էլեկտրական մոտոցիկլետների) առանց տուրքի ներմուծման քվոտան Հայաստանը ստացել էր 2022 թվականին 7 հազարի հաշվով։ 2023-ին քվոտան ավելացվել էր մինչև 8 հազար։ Այդ քվոտաները Հայաստանն ամբողջությամբ չի սպառել․ 2022-ին ներկրվել է մոտ 2 680 էլեկտրամոբիլ, իսկ 2023-ի սկզբից` գրեթե 4 500։
Միևնույն ժամանակ ներմուծման աճն ակնհայտ է, ինչպես նաև դրանց սպասարկման ոլորտի զարգացումը (հանրապետությունում սկսել են արտադրվել էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ)։
ԵՏՀ Խորհրդի որոշմամբ` մինչև 2025 թվականի ավարտը էլեկտրամոբիլների առանց տուրքի ներմուծումը հաստատվել է ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից:
Միության մյուս չորս երկրներ ներկրված ավտոմեքենաները հարկվելու են, եթե վաճառվեն ՌԴ քաղաքացիների կամ ռեզիդենտների:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առանց մաքսատուրքի ներմուծումից հրաժարվել է սեփական արտադրությունը զարգացնելու համար։ ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում կկարողանա ապահովել էլեկտրամոբիլների պահանջարկը թե՛ իր, թե՛ ԵԱՏՄ երկրների համար, իսկ արտադրությունը նախատեսվում է տարածել նաև միության մյուս երկրներում: