00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դատական դեպարտամենտը նման լիազորություններ չունի. Հակակոռուպցիոն կոմիտե

© Sputnik / Aram NersesyanԴատական դեպարտամենտ
Դատական դեպարտամենտ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2023
Դատական դեպարտամենտ
Բաժանորդագրվել
Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ դատական դեպարտամենտը, որպես Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ, փորձել է մեկնաբանություններ կատարել դատական ակտերի և նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցների հիմնավորվածության կապակցությամբ, որի լիազորությամբ օժտված չէ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն` արձագանքելով ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը։
Նշենք, որ նոյեմբերի 23–ին կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգության, որ ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կան դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի՝ ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ քրեական գործեր, բայց բոլոր մեղադրյալները կալանքից ազատվել են։ Նա ընդգծել էր, որ մեղադրյալների կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են։
ՀՀ դատական դեպարտամենտն էլ արձագանքել էր կառավարության նիստում հնչած քննադատությանը, հայտարարելով, որ խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ: Ընդգծվել էր, որ դատարանը գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
«Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից և ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաև այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որևէ իրավասություն չունի»,–նշված է հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 23–ի ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ։
Լրահոս
0