https://arm.sputniknews.ru/20231124/arevmtjan-adrbejani-masin-khvosujty-kaskatsi-tak-e-dnum-baqvi-ankeghtsutjuny-pashinjan-69080485.html
«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Բաքվի անկեղծությունը. Փաշինյան
«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Բաքվի անկեղծությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը որակել է որպես Հայաստանի դեմ նոր պատերազմը հիմնավորելու փորձ: 24.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-24T19:12+0400
2023-11-24T19:12+0400
2024-10-01T15:41+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բանակցություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69055201_0:0:1600:900_1920x0_80_0_0_1f70d9faef2faddc1c1ee94d7c233ca7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Երևանի հետ խաղաղ գործընթացի վերաբերյալ Բաքվի անկեղծությունը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։ՀՀ կառավարության ղեկավարը վստահ է` «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի ձևավորման, կառուցման, հիմնավորման հայեցակարգն է։ Հայաստանում պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների նկատմամբ, որպեսզի իրենք չթուլացնեն սեփական պետությունը։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69055201_357:0:1557:900_1920x0_80_0_0_4d560e6fd6c5d04201eb7f61632671d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություն, խաղաղության պայմանագիր
ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություն, խաղաղության պայմանագիր
«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Բաքվի անկեղծությունը. Փաշինյան
19:12 24.11.2023 (Թարմացված է: 15:41 01.10.2024) Նիկոլ Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը որակել է որպես Հայաստանի դեմ նոր պատերազմը հիմնավորելու փորձ:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Երևանի հետ խաղաղ գործընթացի վերաբերյալ Բաքվի անկեղծությունը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Խաղաղ գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային պահանջների բացակայությունը միմյանց նկատմամբ, իսկ ապագայում դե յուրե պարտավորություններ ստանձնելու պատրաստակամությունը»,– ասաց նա։
ՀՀ կառավարության ղեկավարը վստահ է` «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի ձևավորման, կառուցման, հիմնավորման հայեցակարգն է։ Հայաստանում պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների նկատմամբ, որպեսզի իրենք չթուլացնեն սեփական պետությունը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։