00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Բաժանորդագրվել
Դատախազության կողմից 3 տարվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի գույքի մասով ձեռք բերված մեծածավալ նյութերը Ծառուկյանին են տրամադրվել հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, դրա վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ծառուկյանի փաստաբանական թիմը։
Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից որպես ապօրինի գույք պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։
Պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերված մեծածավալ նյութերը Ծառուկյանին են տրամադրվել հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:
«Անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը: Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով»,- նշվում է հայտարարության մեջ։
2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը հոկտեմբերի 10-ին վարույթ է ընդունվել: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջ է ներկայացված նաև չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքի՝ 348 մլն 194 հազար դրամի, զիջված պահանջի իրավունքի գումարի՝ շուրջ 33 միլիոն դրամի, 10 անշարժ գույքի (որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեքի, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունքի, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումարի՝ շուրջ 16.8 մլրդ դրամի նկատմամբ։
Ծառուկյան ընտանիքի փաստաբանները ծանոթանում են գործի վերաբերյալ նյութերին. Տոնոյան
Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն:
Լրահոս
0