https://arm.sputniknews.ru/20231123/trvocenkvon-vatsharel-e-bazhnemasy-zpmk-i-nkatmamb-mijazgajin-voreve-patzhamijvoc-kirareli-chi-69002373.html
Տրոցենկոն վաճառել է բաժնեմասը․ ԶՊՄԿ-ի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ
Տրոցենկոն վաճառել է բաժնեմասը․ ԶՊՄԿ-ի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 27-ին Գլեբ Տրոցենկոն օտարել է իրեն պատկանող բաժնեմասը, և նրա ու ընկերության միջև այլևս որևէ հարաբերություն առկա չէ։ 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T11:19+0400
2023-11-23T11:19+0400
2023-11-23T12:04+0400
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62938602_0:84:1600:984_1920x0_80_0_0_c78f91e61c1236ab1953236196076e45.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ․ գործարար Գլեբ Տրոցենկոն այլևս ընկերության բաժնետեր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։ Տրոցենկոների ընտանիքին պատկանում էր ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսը։Նշվում է, որ հայտարարության տարածման օրվա դրությամբ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուներն ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում:Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Տրոցենկոյի բաժնեմասը ձեռք է բերել Սվետլանա Երշովան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62938602_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1a272bae7fde268f27fd58ddd1e41d1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պատժամիջոցներ
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պատժամիջոցներ
Տրոցենկոն վաճառել է բաժնեմասը․ ԶՊՄԿ-ի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ
11:19 23.11.2023 (Թարմացված է: 12:04 23.11.2023) Հոկտեմբերի 27-ին Գլեբ Տրոցենկոն օտարել է իրեն պատկանող բաժնեմասը, և նրա ու ընկերության միջև այլևս որևէ հարաբերություն առկա չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ․ գործարար Գլեբ Տրոցենկոն այլևս ընկերության բաժնետեր չէ։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։ Տրոցենկոների ընտանիքին պատկանում էր ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսը։
«Նախկինում ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»,- գրել է Մարգարյանը։
Նշվում է, որ հայտարարության տարածման օրվա դրությամբ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուներն ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական
անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Տրոցենկոյի բաժնեմասը ձեռք է բերել Սվետլանա Երշովան։