https://arm.sputniknews.ru/20231123/qkh-tsarajvoghnerin-karvogh-en-azatel-ashkhatanqic-ete-chverapatrastven-69011075.html
ՔԿՀ ծառայողներին կարող են ազատել աշխատանքից, եթե ստուգարքը չհանձնեն
ՔԿՀ ծառայողներին կարող են ազատել աշխատանքից, եթե ստուգարքը չհանձնեն
Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարությունը կարծում է, որ քրեակատարողական ծառայողի ստացած բացասական գնահատականը պետք է հստակ իրավական հետևանքներ ունենա։ 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T12:34+0400
2023-11-23T12:34+0400
2023-11-23T12:39+0400
հայաստան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
աշխատանք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335701_0:0:1500:844_1920x0_80_0_0_d98cf9fcab981d5faadd6a8c6e2966de.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը։ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։Նա ընդգծեց, որ նաև ակնկալվում է ապահովել քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը։Նա ընդգծեց, որ այժմ քրեակատարողական ծառայողի կողմից վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն։ Ստացվում է, որ քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է ծառայողի հայեցողությանը։ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց կատալիզատորների թափոնների արտահանման արգելքըՆախագիծը դրական եզրակացություն ստացավ, և առաջարկվեց հարցն ընդգրկել առաջիկա ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։«Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»-ի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335701_86:0:1419:1000_1920x0_80_0_0_6f1765768fe69ca612cc8dc59ad93213.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), աշխատանք, աժ (ազգային ժողով)
հայաստան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), աշխատանք, աժ (ազգային ժողով)
ՔԿՀ ծառայողներին կարող են ազատել աշխատանքից, եթե ստուգարքը չհանձնեն
12:34 23.11.2023 (Թարմացված է: 12:39 23.11.2023) Արդարադատության նախարարությունը կարծում է, որ քրեակատարողական ծառայողի ստացած բացասական գնահատականը պետք է հստակ իրավական հետևանքներ ունենա։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը։ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։
Նա ընդգծեց, որ նաև ակնկալվում է ապահովել քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը։
«Նախագծով նախատեսվում է 2 անգամ վերապատրաստման և հատուկ գիտելիքների պատրաստման դասընթաց չանցնելու և ստուգարք չհանձնելու դեպքում նոր իրավական հիմք ավելացնել ծառայությունից ազատելու համար։ Այս փոփոխությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ»,– նշեց Բալյանը։
Նա ընդգծեց, որ այժմ քրեակատարողական ծառայողի կողմից վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն։ Ստացվում է, որ քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է ծառայողի հայեցողությանը։
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, և առաջարկվեց հարցն ընդգրկել առաջիկա ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։