https://arm.sputniknews.ru/20231123/nikvol-pashinjany-dzhgvoh-e-buheri-krtakan-makardakic-69017937.html
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է բուհերի կրթական մակարդակից
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է բուհերի կրթական մակարդակից
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` եթե ՀՀ–ում բուհերը լիցենզավորեն ու հավատարմագրեն միջազգային չափանիշներին համապատասխան, ապա բոլորը կփակվեն` առանց բացառության։ 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T14:51+0400
2023-11-23T14:51+0400
2023-11-23T14:54+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ակադեմիական քաղաք
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40381355_0:0:1600:900_1920x0_80_0_0_bd6fd5e5c4d2232a66c516747bab3aed.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում չկա ո՛չ հայկական, ո՛չ միջազգային, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ դրա պատճառով երիտասարդները զրկված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն ստանալու հնարավորությունից։Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում մտադիր է ՀՀ բոլոր բուհերը տեղափոխել ակադեմիական քաղաք, իսկ կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թ. երկրում պետք է գործի մինչև 8 պետական բուհ, որոնց ամբողջ ծախսը պետք է հոգա ՀՀ կառավարությունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։«Մեր մոտեցումն այն է, որ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր, ո՛չ միջազգային։ Դրա համար էլ ակադեմիական քաղաքի համար մոտ 1000 հա տարածք ենք առանձնացրել, որպեսզի ամբողջ համակարգը տեղափոխվի այնտեղ»,– հայտարարեց վարչապետը։Փաշինյանի խոսքով՝ մրցունակ կրթություն ունենալու համար պետք է բարձրացվի կրթական համակարգը, որից առաջինը շահելու են ուսանողները։Հիշեցնենք, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ է նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։Ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը:Հուսով եմ` ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024–ին. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40381355_330:0:1530:900_1920x0_80_0_0_408dcf7c23f88234021affe83266025c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ակադեմիական քաղաք, բուհ
հայաստան, նիկոլ փաշինյան, ակադեմիական քաղաք, բուհ
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է բուհերի կրթական մակարդակից
14:51 23.11.2023 (Թարմացված է: 14:54 23.11.2023) ՀՀ վարչապետի խոսքով` եթե ՀՀ–ում բուհերը լիցենզավորեն ու հավատարմագրեն միջազգային չափանիշներին համապատասխան, ապա բոլորը կփակվեն` առանց բացառության։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում չկա ո՛չ հայկական, ո՛չ միջազգային, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք հայտարարենք միջազգային չափանիշներին համապատասխան բուհերի լիցենզավորման և հավատարմագրման մասին, ապա նշանակում է, որ առանց բացառության Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակվեն»,– ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ դրա պատճառով երիտասարդները զրկված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն ստանալու հնարավորությունից։
Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում մտադիր է ՀՀ բոլոր բուհերը տեղափոխել ակադեմիական քաղաք, իսկ կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թ. երկրում պետք է գործի մինչև 8 պետական բուհ, որոնց ամբողջ ծախսը պետք է հոգա ՀՀ կառավարությունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։
«Մեր մոտեցումն այն է, որ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր, ո՛չ միջազգային։ Դրա համար էլ ակադեմիական քաղաքի համար մոտ 1000 հա տարածք ենք առանձնացրել, որպեսզի ամբողջ համակարգը տեղափոխվի այնտեղ»,– հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մրցունակ կրթություն ունենալու համար պետք է բարձրացվի կրթական համակարգը, որից առաջինը շահելու են ուսանողները։
Հիշեցնենք, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ է նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։