https://arm.sputniknews.ru/20231123/nikvol-pashinjann-anvtangutjan-harcer-e-qnnarkel-em-despanneri-het-69035918.html
Նիկոլ Փաշինյանն անվտանգության հարցեր է քննարկել ԵՄ դեսպանների հետ
Նիկոլ Փաշինյանն անվտանգության հարցեր է քննարկել ԵՄ դեսպանների հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T19:35+0400
2023-11-23T19:35+0400
2023-11-23T20:26+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
դեսպան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69034451_0:84:1600:984_1920x0_80_0_0_c3748ec9f3e7484a2c28595b71a2d5b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ–ում հավատարմագրված` Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին երեկ ընդունել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ այսօր` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69034451_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c9ef85c73a902a238e9f4635d2d3103d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, դեսպան, եվրամիություն
հայաստան, նիկոլ փաշինյան, դեսպան, եվրամիություն
Նիկոլ Փաշինյանն անվտանգության հարցեր է քննարկել ԵՄ դեսպանների հետ
19:35 23.11.2023 (Թարմացված է: 20:26 23.11.2023) Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ–ում հավատարմագրված` Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին երեկ ընդունել էին ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը, իսկ այսօր`
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։