00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարի խնդիրն է. Ալավերդյանը` արցախցի աշակերտներին դպրոցներում բուլինգի ենթարկելու մասին

© Sputnik / Aram NersesyanԱրցախցի երեխաներ. արխիվային լուսանկար
Արցախցի երեխաներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի կարծիքով՝ արցախցի երեխաներին բուլինգի ենթարկելու պատճառներից մեկը պետության քաղաքական դիրքորոշումն է և ընտանիքներում այդ առնչությամբ առկա իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարը պետք է օր առաջ դատապարտի արցախցի աշակերտների նկատմամբ դպրոցներում բուլինգի դրսևորումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
© Sputnik / Asatur Yesayants Լարիսա Ալավերդյան
Лариса Алавердян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Լարիսա Ալավերդյան
Նշենք, որ նոյեմբերի 23-ին կառավարության նիստի ժամանակ հնչեց դիտարկում, որ հայաստանյան դպրոցներում ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաների նկատմամբ բուլինգի դրսևորումներ են լինում։ Հարցը բարձրացրեց երեխաներից մեկը, որին իր հասակակիցների հետ հրավիրել էին մասնակցելու ՀՀ կառավարության նիստին (ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին 1989 թ. նոյեմբերի 20–ին կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ): ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ի պատասխան նշեց` ակնհայտ է, որ դպրոցներում հնարավոր են բուլինգի դրսևորումներ և բուլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաներ, նման դեպքերն էլ շատ դժվար է բացահայտել։
Իրավապաշտպանն ընդգծեց` արցախցի երեխաներին բուլինգի ենթարկելու պատճառներից մեկը պետության քաղաքական դիրքորոշումն է և ընտանիքներում այդ առնչությամբ առկա իրավիճակը։
«Մեր երեխաներին չպետք է դաստիարակենք այն համոզմամբ, որ իշխանության ցանկացած գործողություն ճիշտ է։ Պետք չէ ատելություն սերմանել իշխանության նկատմամբ, այլ պետք է այնպես անել, որ երեխաները չընկալեն նրանց ասածներն ու քայլերը որպես միակ ճիշտ ճանապարհ։ Այն, որ Հայաստանում ապրած երեխաները արցախցիների սթրեսը չեն ընկալում որպես իրենց խնդիր և ողբերգություն, արդեն խնդիր է հենց այդ նախարարության (նկատի ունի ԿԳՄՍՆ–ն,–խմբ.) համար։ Նախարարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը հայրենիք, հայություն և Հայաստան գաղափարների ընկալման վերաբերյալ»,– ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով` բուլինգ երևույթը մերժելի է աշխարհի ցանկացած կետում, բայց իր համար ավելի զարմանալի է նախարարի վերաբերմունքը։ Իրավապաշտպանը հռետորական հարց հնչեցրեց, թե երբ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ դպրոցներում հնարավոր են բուլիգի դրսևորումներ, նշանակում է`դա պետք է ներե՞լ, ընդհակառակը, նա օր առաջ պետք է դատապարտի այս երևույթը արցախցի երեխաների նկատմամբ։
«Պետք է հստակեցվի`առաջին հերթին մենք գործ ունենք մեր հայրենակիցների հետ, որոնք վերապրել են ընթացիկ ցեղասպանություն»,– նշեց Ալավերդյանը։
Իրավապաշտպանը շեշտեց` եթե վերոնշյալ հանգամանքները հայաստանյան աշակերտների մեջ որևէ դրական և բարոյական վերաբերմունք չեն առաջացնում, ապա խորքային խնդիր կա։ Նա ընդգծեց, որ այդ խնդիրների ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է աշխատել, իսկ գերատեսչության ղեկավարը պետք է վերանայի իր գնահատականն ու խոսքերն այս երևույթի նկատմամբ։
Պայքարելու ենք բուլինգի և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի դեմ. Մանասյան
Ըստ Ալավերդյանի` պետք է խոսել այն երեխաների հետ, որոնք արցախցի հասակակիցների նկատմամբ դատապարտելի կեցվածք են դրսևորում` բացատրական աշխատանքներ տանել, կոշտ կերպով նախատել և արմատախիլ անել բուլինգը որպես երևույթ։
Հիշեցնենք` ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել էր միջավայրն ու լավ ընկերներ ունենալը։ Անդրեասյանը նիստին հրավիրված երեխաներին հորդորել էր բուլինգի որևէ դրսևորում նկատելու դեպքում անպայման այդ մասին պատմել վստահելի մեծահասակի, որպեսզի կարողանան կանխարգելել այդ երևույթը դպրոցներում։
Լրահոս
0