00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեքենաների գների բարձրացումն անխուսափելի է. ի՞նչ են պահանջում ավտոներկրողները

© Sputnik / Aram NersesyanՎարդան Օնանյան
Վարդան Օնանյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Վարդան Օնանյան
Բաժանորդագրվել
Ավտոներկրող ընկերությունները պահանջում են կառավարությունից նաև խտրական վերաբերմունք չցուցաբերել իրենց նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ Ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչները կառավարությունից 6 ամիս ժամանակ են խնդրում նախքան իրենց նկատմամբ շահութահարկի փոփոխությանը կիրառումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավտոներկրող ընկերության տնօրեն Վարդան Օնանյանը։
«Գոնե 6-ամսյա ժամկետ տան, որպեսզի այն մեքենաները, որոնք դեռ ճանապարհին են, գան հասնեն, դուրս գան արանքից, որովհետեև գուցե ես պատվիրատունին արդեն ուրիշ գին եմ ասել և պայմանագիր կնքել ու արդեն իսկ 20 տոկոս ավել չեմ ասել։ Իսկ նոր հաճախորդին ես արդեն կանխավ կասեմ, որ անգամ եթե այդ մեքենայի ինքնարժեքը 10.000 դոլար է` ես քեզ վաճառելու եմ 12.000 դոլարով, որովհետև պետությունը 20 տոկոս եկամուտ է պարտադրում»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար (նախկինում նրանք վճարում էին շրջանառության հարկ): Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։
Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
Ավտոներկրող ընկերությունները պահանջում են կառավարությունից նաև խտրական վերաբերմունք չցուցաբերել իրենց նկատմամբ, քանի որ օրենքի փոփոխությունը չի վերաբերում պաշտոնական ներկայացուցիչ համարվող ավտոներկրող ընկերություններին։
«Այսինքն՝ նրանք կուզեն այդ մեքենայի վրա 1 դրամ կավելացնեն, կուզեն 1000 դրամ կավելացնեն և իրենց հարկը կտան այդ եկամտից, իսկ մեզ պարտադրում են կիրառել ½ գործակիցը, որը հենց այդ 20 տոկոսն է»,– ասաց նա։
Ավտոներկրմամբ զբաղվողները դժգոհ են հարկերի չափի փոփոխությունից
Վարդան Օնանյանը վստահեցրեց, որ այս ամենի արդյունքում, որոշ ժամանակ անց, ավտոմեքենաների թանկացումն անխուսափելի կլինի։
Կառավարության մեկնաբանությունը, թե սա արվում է, քանի որ ավտոներկրողները չեն հայտարարագրում իրենց իրական եկամուտը, Վարդան Օնանյանը չի ընդունում, պնդելով, որ իրենք երբեք յուրաքանչյուր գործարքի մեջ 100-150 հազար դրամից ավել եկամուտ չեն ստացել։ Աշխատում են քանակի վրա։
Նրանք առաջարկում են պատժել օրենքը խախտողներին, այլ ոչ թե բոլորին։
Լրահոս
0