00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Բենիամին Մաթևոսյան
Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան
09:06
10 ր
Արա Մարջանյան
Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանք կիրառելն անհրաժեշտ չէր. ՀՀ դատական դեպարտամենտն արձագանքել է Սասուն Խաչատրյանին

© Photo : official site of the Prime Minister of RAՍասուն Խաչատրյան
Սասուն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ դատական դեպարտամենտն ընդգծում է, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր: Միաժամանակ անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան ծառայացնելը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Զինվորական համազգեստների վերաբերյալ քրեական գործով, որում ներգրավված են չորս մեղադրյալներ, դատարանը գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ դատական դեպարտամենտը` արձագանքելով այսօր կառավարության նիստում հնչած քննադատությանը։
Նշենք, որ այսօր կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգության, որ ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կան դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ քրեական գործեր, բայց բոլոր մեղադրյալները կալանքից ազատվել են։ Նա ընդգծել էր, որ մեղադրյալների կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են։
ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարել է, որ խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:
«Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը... նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՀ դատական դեպարտամենտն ընդգծում է, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր:
«Առավել ևս, անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայացնելը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպարտամենտը պարզաբանում է, որ եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը:
Սասուն Խաչատրյանը խոստանում է 2024թ բացահայտել մեծ քանակի` շուրջ 2200 կոռուպցիոն նոր դեպք
Շեշտվում է, որ նշված և այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:
Դատական իշխանությունը նշում է, որ պատրաստ է ցանկացած քննարկման և աշխատանքային համագործակցության, որը կլինի օրինականության և դատավորների էթիկայի վարքականոնների շրջագծում, նաև խոստանում2024 թվականի հունվարից հրապարակային հարթակներում ներկայացնելբոլոր թերացումներն ու ձգձգումները:
Հիշեցնենք` այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր հակակոռուպցիոն պայքարի գործընթացից։ Նա նշել էր, որ այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ։ Նա հիշեցրել էր, թե ինչու են Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել, որ բոլոր հրատապ գործերով զբաղվեն, բայց գործընթացը կարծես թե առաջ չի շարժվում։
«Ներում–բեկում չի լինելու». Փաշինյանը` ՀՀ–ում կոռուպցիայի վերակտիվացման մասին
Լրահոս
0