00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կտա Հայաստանին Իրաքի հետ կապերի խորացումը. փորձագետի դիտարկումները

© Sputnik / Andranik GhazaryanԱրևելագետ Արմեն Պետրոսյանը
Արևելագետ Արմեն Պետրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Արևելագետ Արմեն Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հատկանշական է, որ հայ–իրաքյան հարաբերություններում ակտիվությունը հենց Իրաքի կողմից է դրսևորվում` մասնավորապես տնտեսական դաշտում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստան–Իրաք հարաբերություններում վերջին շրջանում որոշակի ակտիվություն կա, որը պայմանավորված է փոխադարձ հետաքրքրություններով, սակայն Իրաքի նախագահի ՀՀ այցից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Նշենք, որ Հայաստանում է գտնվում Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը։ Արդեն հանդիպումներ են կայացել ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պետրոսյանի խոսքով` երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրությունը և դինամիկան հատկապես տնտեսական և քաղաքական մակարդակներում է։
«Տնտեսականը` գիտենք, որ վերջին մի քանի տարիներին բավականին ակտիվացել են շփումները Իրաքյան Քրդստանի հետ։ Հայաստանից շատ ակտիվ դեպի Իրաք է արտահանվել ոգելից խմիչքներ, սննդամթերք, ոչխարի միս, ջուր։ Ինչպես նաև քաղաքական մակարդակով, հատկապես խորհրդարանականում, կա այդ ակտիվությունը. մեր մոտից է խորհրդարանական պատվիրակություն է մեկնում այնտեղ, այնտեղից են գալիս։ Իրաքի քրդական տարածաշրջանում բացվել է նաև հայկական հյուպատոսություն, կրթական մշակութային մակարդակում են նկատվում բավականաչափ ակտիվ կապեր»,–թվարկեց նա։
Պետրոսյանը հատկանշական է համարում, որ հարաբերություններում ակտիվությունը հենց Իրաքի կողմից է դրսևորվում` մասնավորապես տնտեսական դաշտում։ Պատճառն այն է, որ Իրաքում ևս և՛ տնտեսական, և՛ սոցիալ ական, և՛ ներքաղաքական, և՛ անվտանգային իրավիճակը բավականաչափ բարդ է։ Իրանի և ԱՄՆ–ի բախումները տեղի են ունենում հենց Իրաքի տարածքում, և այս ամբողջի մեջ Իրաքի համար նոր տնտեսական ուղղություններ փնտրելը, գտնելը շատ կարևոր է, ու դրա համար էլ մեծ ջանքեր են գործադրվում։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և ընդհանրապես ցանկացած երկրի հետ հարաբերությունները զարգացնել, խորացնել։ Այդ համատեքստում Իրաքի հետ կա և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորություն։
«Հայաստանը կարող է նաև Իրաքին դիտարկել որպես նոր շուկա այնտեղ տեխնոլոգիաներ արտահանելու համար, քանի որ այդ առումով այն թերի զարգացած երկիր է։ Ինչպես նաև, եթե առաջիկայում ականատես լինենք տարբեր լոգիստիկ ճանապարհային նախագծերի իրականացման, օրինակ` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու, կամ եթե ինչ-որ հրաշքով ապաշրջափակվեն տարածաշրջանի բոլոր կապուղիները, այս առումով ՀՀ տարածքը կարող է օգտագործել նաև դեպի Իրաք և Իրաքից արտահանումների համար»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի դիտարկմամբ` մեկ այլ կարևոր ուղղություն ՀՀ–ի համար էներգակիրների ուղղությունն է։
Իրաքից այժմ էլ հեղուկ գազի և դիզելային վառելիքի մեծ քանակով գնումներ են կատարվում, բայց հաշվի առնելով, որ աշխարհը գտնվում է տուրբուլենտ շրջափուլում և կարող են ցանկացած պահի տարբեր մատակարարումներ խափանվել, Հայաստանը պետք է այս ուղղությունը դիտարկի որպես այլընտրանքային ճանապարհ կարևոր ապրանքներ ներկրելու համար, իհարկե Իրանի միջոցով։
«Հնարավորությունները կան, պետք է դիվանագիտական ներկայացուցիչներն ուսումնասիրություն կատարեն` ինչ ուղղություններով կարող են հարաբերությունները զարգանալ»,–ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ, չնայած հայ–իրաքյան հարաբերություններում նախագահի այցից առաջացած ոգևորությանը, արևելագետը հիշեցրեց, որ Իրաքը խորհրդարանական հանրապետություն է, և նախագահի գործառույթները խիստ սահմանափակ են, գործադիր քաղաքականությունը այնտեղ պատկանում է կառավարությանը և վարչապետին։
«Հետևաբար` Իրաքի նախագահի այցելությունը, այո, շատ կարևոր է, բայց, այնուամենայնիվ, շատ մեծ ակնկալիքներ ունենալ այդ հարցում, դարձյալ ճիշտ չէ»,–ամփոփեց Պետրոսյանը։
Հիշեցնենք` Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Ինքը նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը այս այցը համարել է պատմական` ընդգծելով, որ Հայաստանի և Իրաքի միջև կան շատ ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական։
Իրաքի նախագահն այցելել է ՀՀ–ում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճար. տեսանյութ
Լրահոս
0