00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պետք է Իրաքի հետ ուղիղ թռիչք ունենանք. ՀՀ նախագահ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնության համաժողով
Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնության համաժողով - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանի խոսքով` Հայաստանը շատ դեպքում փնտրում է հաջողություններ այն երկրների հետ հարաբերություններում, որտեղ դրանք չեն կարող լինել և չի տեսնում հաջողություններ այնտեղ, որտեղ իսկապես կարող են լինել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի տարածաշրջանում իր առավելություններն օգտագործելու համար։ Այս մասին Գյումրիում հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնության համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով` Հայաստանում կան ընկերություններ, որոնք Իրաքի հետ արդեն իսկ ձևավորված հարաբերություններ ունեն, աշխատում են։ Մյուս կողմից՝ հայ–իրաքյան համագործակցության խնդիրն է բացահայտել, թե երկու կողմերն էլ ինչի կարիք ունեն, ինչով կարող են իրար օգնել։
«Մենք Իրաքի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ ազատ այցելեն երկու երկրներ։ Մենք պետք է հնարավորություն ունենանք ուղիղ թռիչք ունենալ, որը մոտ 1 ժամ 10 րոպե է տևում, իսկ տարանցիկ թռիչքը՝ 6-8 ժամ։ Բիզնեսի համար մեծ նշանակություն ունի հենց այդ մոտիկությունը։ Մենք իրավունք չունենք մեր երկրի առավելությունները չօգտագործել»,–ասաց ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` Հայաստանը շատ դեպքում փնտրում է հաջողություններ այնտեղ, որտեղ չենք էլ կարող դրանք լինել և չի տեսնում հաջողություններ այնտեղ, որտեղ իսկապես կարող են ունենալ։
Այս պահվածը ՀՀ նախագահին հիշեցնում է Հովհաննես Թումանյանի հայտնի «Անխելք մարդը» հեքիաթը։
«Մեր մոտեցումները շատ դեպքում նման է այդ հեքիաթին։ Մենք ունենք բարեկամական երկիր հանձինս Իրաքի, որտեղ մարդկային առումով որևէ խնդիր չունենք, այնտեղ պատրաստ են մեզ ընդունել, լսել, համագործակցել։ Մենք, չգիտես ինչու, մի կողմ ենք թողել այս հանգամանքը և հաջողություն ուրիշ տեղ ենք փնտրում»,–ասաց նա։
Խաչատուրյանն ընդգծեց, որ պետք է սերտացնել գործարար շրջանակների միջև կապերը։
Լրահոս
0