https://arm.sputniknews.ru/20231123/hapk-erkrnern-operativvoren-hamadzajnecnum-en-irenc-dirqvorvoshumnery-putin-69027215.html
ՀԱՊԿ երկրներն օպերատիվորեն համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները. Պուտին
ՀԱՊԿ երկրներն օպերատիվորեն համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ մի շարք միջոցառումներ են անցկացվել ՀԱՊԿ երկրների մարտունակությունը պահպանելու, կառավարման համակարգը բարելավելու և զինվորական կադրերի... 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T17:26+0400
2023-11-23T17:26+0400
2023-11-23T17:27+0400
վլադիմիր պուտին
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68977296_0:176:3072:1904_1920x0_80_0_0_b7dcd2bd4b35cffa06a7e6fae609c0b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունները օպերատիվ կերպով համաձայնեցնում էին քաղաքական և ռազմական ու ռազմավարական արդիական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի սուր խնդիրների շուրջ իրենց դիրքորոշումները։ Այս մասին Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ինչպես նշել է ՌԴ առաջնորդը, կարևոր է, որ այս տարի զարգացան նաև «բնական գործընկերների»` ՇՀԿ–ի և ԱՊՀ–ի հետ ՀԱՊԿ–ի շփումները։Նա առանձնակի նշել է ՀԱՊԿ արագ տեղակայման և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, ավիացիոն և խաղաղապահ ուժերի կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը։«Մի շարք միջոցառումներ են անցկացվել ՀԱՊԿ երկրների մարտունակությունը պահպանելու, կառավարման համակարգը բարելավելու և զինվորական կադրերի պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ», – ասել է ՌԴ նախագահը։Նա հայտարարել է, որ համագործակցությունն ամրապնդվում է նաև ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունների գծով։«Հետևողականորեն ամրապնդվում է համագործակցությունը հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գծով։ Մասնավորապես, շարունակվել է ՀԱՊԿ–ի «Վարձկան» օպերացիայի անցկացումը, որն ուղղված է հավաքագրումը կանխելուն ու միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու նպատակով մեր երկրների քաղաքացիների մեկնման ճանապարհների արգելափակմանը», – ասել է Պուտինը։Նա անդրադարձել է նաև կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ համակարգող խորհրդի գործունեությանը, նշելով, որ այդ կառույցի ուշադրության կենտրոնում են կենսաբանական զենքի մշակման և կիրառման հետ կապված սպառնալիքների կանխման, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և բժշկական պաշտպանության ապահովման հարցերը։ՀԱՊԿ երկրների ընդհանուր պատմության հետ կապված հիշարժան օրերի մասին խոսելիս ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պետություններն ըստ արժանվույն կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Բելառուսի ազատագրման 80-ամյակն ու Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակը։ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Մինսկում այսօր կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68977296_6:0:2737:2048_1920x0_80_0_0_190d683f47528f0a802289a9eccf3496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
վլադիմիր պուտին, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
ՀԱՊԿ երկրներն օպերատիվորեն համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները. Պուտին
17:26 23.11.2023 (Թարմացված է: 17:27 23.11.2023) ՌԴ նախագահը նշել է, որ մի շարք միջոցառումներ են անցկացվել ՀԱՊԿ երկրների մարտունակությունը պահպանելու, կառավարման համակարգը բարելավելու և զինվորական կադրերի պատրաստվածությունը բարձրացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունները օպերատիվ կերպով համաձայնեցնում էին քաղաքական և ռազմական ու ռազմավարական արդիական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի սուր խնդիրների շուրջ իրենց դիրքորոշումները։ Այս մասին Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ե՛վ ԱԳՆ, և՛ պաշտպանության նախարարությունների և անվտանգության խորհուրդների, խորհրդարանների գծով արդյունավետ փոխգործակցության շնորհիվ օպերատիվ կերպով համաձայնեցվում էին դիրքորոշումները քաղաքական և ռազմական ու ռազմավարական արդիական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի սուր խնդիրների շուրջ», – ասել է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ առաջնորդը, կարևոր է, որ այս տարի զարգացան նաև «բնական գործընկերների»` ՇՀԿ–ի և ԱՊՀ–ի հետ ՀԱՊԿ–ի շփումները։
Նա առանձնակի նշել է ՀԱՊԿ արագ տեղակայման և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, ավիացիոն և խաղաղապահ ուժերի կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը։
«Մի շարք միջոցառումներ են անցկացվել ՀԱՊԿ երկրների մարտունակությունը պահպանելու, կառավարման համակարգը բարելավելու և զինվորական կադրերի պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ», – ասել է ՌԴ նախագահը։
Նա հայտարարել է, որ համագործակցությունն ամրապնդվում է նաև ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունների գծով։
«Հետևողականորեն ամրապնդվում է համագործակցությունը հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գծով։ Մասնավորապես, շարունակվել է ՀԱՊԿ–ի «Վարձկան» օպերացիայի անցկացումը, որն ուղղված է հավաքագրումը կանխելուն ու միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու նպատակով մեր երկրների քաղաքացիների մեկնման ճանապարհների արգելափակմանը», – ասել է Պուտինը։
Նա անդրադարձել է նաև կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ համակարգող խորհրդի գործունեությանը, նշելով, որ այդ կառույցի ուշադրության կենտրոնում են կենսաբանական զենքի մշակման և կիրառման հետ կապված սպառնալիքների կանխման, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և բժշկական պաշտպանության ապահովման հարցերը։
«Խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում», – ասել է Պուտինը։
ՀԱՊԿ երկրների ընդհանուր պատմության հետ կապված հիշարժան օրերի մասին խոսելիս ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պետություններն ըստ արժանվույն կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Բելառուսի ազատագրման 80-ամյակն ու Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակը։
ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Մինսկում այսօր կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։