https://arm.sputniknews.ru/20231123/hajk-mamijanjany-harcaqnnutjan-er-kanchvel-vorpes-vka-69004311.html
Հայկ Մամիջանյանը հարցաքննության էր կանչվել որպես վկա
Հայկ Մամիջանյանը հարցաքննության էր կանչվել որպես վկա
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դեմ հաղորդում է ներկայացրել Արթուր Սաքունցը։ 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T11:39+0400
2023-11-23T11:39+0400
2023-11-23T11:40+0400
հայկ մամիջանյան
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
վկա
արթուր սաքունց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65242099_0:0:1600:901_1920x0_80_0_0_7cc1df84c0cc51b0c6efc895561e33ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քննչական կոմիտե հարցաքննության է կանչվել որպես վկա։ Այսօր ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը` Մամիջանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիջանյանը ՔԿ հարցաքննության է կանչվել՝ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով։«Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը, այն, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև նմանօրինակ ճնշումիկների վրա թքած ունեմ»,- հայտարարեց Մամիջանյանը։Հիշեցնենք՝ Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ իր դեմ նախաձեռնված քրեական վարույթի հիմքում դրվել է սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած իր խոսքերը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, մինչև Երևանը փոխվի։ Նա նշել էր` Երևանը փոխվելու է մեր բոլորի` դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65242099_83:0:1506:1067_1920x0_80_0_0_f8adb62d929f6daae48573b3bee9a908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, վկա, արթուր սաքունց
հայկ մամիջանյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, վկա, արթուր սաքունց
Հայկ Մամիջանյանը հարցաքննության էր կանչվել որպես վկա
11:39 23.11.2023 (Թարմացված է: 11:40 23.11.2023) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դեմ հաղորդում է ներկայացրել Արթուր Սաքունցը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քննչական կոմիտե հարցաքննության է կանչվել որպես վկա։ Այսօր ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը` Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիջանյանը ՔԿ հարցաքննության է կանչվել՝ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով։
Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր դեմ հաղորդում է ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ Անդրադառնալով պատճառներին, թե ինչու նա, Մամիջանյանը նշեց՝ թերևս «հայրենասիրություն» բառը չի սիրում։
«Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը, այն, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև նմանօրինակ ճնշումիկների վրա թքած ունեմ»,- հայտարարեց Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ իր դեմ նախաձեռնված քրեական վարույթի հիմքում դրվել է սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած իր խոսքերը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, մինչև Երևանը փոխվի։ Նա նշել էր` Երևանը փոխվելու է մեր բոլորի` դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ։