00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վիգեն Հակոբյան
Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչ ցանկանում է.Հակոբյան
09:47
10 ր
Նելլի Դուրյան
Այդ ամենը պետք է արվեր երեխաների աչքից հեռու.Դուրյան
09:59
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ–ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը

© Sputnik / Asatur YesayantsՀԱՊԿ երկրների դրոշները Երևանում
ՀԱՊԿ երկրների դրոշները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Բաժանորդագրվել
Ռազմաքաղաքական դաշինքի կազմում ընդգրկված վեց երկրների խորհրդարանականների խորհուրդը համատեղ ուսումնասիրել է երեք հայտարարությունների նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայկական կողմը հավանություն չի տվել այսօր տեսակապի ձևաչափով անցկացված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացված բանաձևերի երեք նախագծերից երկուսի քվեարկությունից։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Բելառուսից։
Օրակարգում երեք հարց էր ընդգրկված` նացիզմի վերականգնման և պատմական ճշմարտության խեղաթյուրման հետ կապված գործողությունների համար պատասխանատվության վերաբերյալ առաջարկությունների նախագծի մասին, աղքատացված ուրանով զինամթերքի կիրառման հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանում ՍՍ «Գալիցիա» դիվիզիայից նացիստի արդարացնելու և խրախուսելու փորձի հետ կապված հայտարարության նախագծի վերաբերյալ։ Վերջին երկու բանաձևերը հավանության չեն արժանացել հայ խորհրդարանականների կողմից։
Պետք է միմյանց նեցուկ լինենք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԽՎ մասնակիցների հետ հանդիպմանը
ՀՀ ԱԺ–ի ներկայացուցիչները ուրանով արկերի կիրառման հնարավոր հետևանքների մասին հայտարարության նախագծի հետ կապված կարծիք են հայտնել, որ փաստաթուղթը լիարժեք չէ, դրա որոշ կետեր էլ չեն համապատասխանում 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՄԱԿ–ի ԳՎ համապատասխան բանաձևին։
«Հասկանալի չէ նաև կետերից մեկի ձևակերպումը, որն անիմաստ է դարձնում բոլոր նախորդ կետերը։ Այդ խմբագրման համաձայն` աղքատացված ուրանով զինամթերք կարելի է օգտագործել, բայց պատասխանատու կերպով։ Վերոնշյալը հաշվի առնելով` ՀՀ ԱԺ–ն չի մասնակցի հարցի քվեարկությանը։ Եվ խնդրում ենք մեր դիրքորոշումը ներառել նիստի արձանագրության մեջ», – ընգդծել են խորհրդարանականները։
ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությունում իրենց հերթին նշել են, որ կանոնակարգի համաձայն` կոնսենսուսի սկզբունքը տվյալ դեպքում կպահպանվի։
«Հաշվի առնելով, որ եթե պատվիրակություններից մեկը ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում քվեարկությանը, տվյալ փաստաթուղթը նիստի արձանագրության մեջ կարող է ընդունվել համապաստախան նշումով», – ընդգծել են ՀԱՊԿ–ում։
Բանաձևի նախագծում խոսվում է աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքով շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված բնապահպանական, մարդասիրական և տեխնոգեն հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ նախկինում նման արկեր կիրառում էին միայն ՆԱՏՕ–ի երկրները։ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններ ուրանով արկերն Ուկրաինային են փոխանցել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Ինչ վերաբերում է չընդունված երկրորդ փաստաթղթին, ապա դրա հետ կապված ՀԱՊԿ ԽՎ հայտարարության նախագիծ է մշակել կանադական խորհրդարանում նացիստի արդարացման և խրախուսման փորձի վերաբերյալ։ Հայկական կողմն առարկություններ է հայտնել, քանի որ ՀԱՊԿ ԽՎ բանաձևի նախագծում կանադացի օրենսդիրների հասցեին բավականին կոշտ գնահատականներ են հնչում։
ՀՀ ԱԺ պատգամավորները փաստել են նաև, որ Կանադան Երևանի համար բարեկամական պետություն է։
Հայկական կողմը միանշանակ պատրաստ կլիներ միանալու նախագծին, եթե այն լիներ զուտ ՄԱԿ–ի ԳՎ 78-րդ նստաշրջանի բանաձևի շրջանակում, որը վերնագրված է որպես պայքար նացիզմի և նեոնացիզմի հերոսացման դեմ։ Վերոնշյալը հաշվի առնելով` Հայաստանի ներկայացուցիչները ՀԱՊԿ ԽՎ են ուղարկել նոր նախագիծ։ Մասնագիտական մշտական հանձնաժողովի հաստատումից հետո այն կներկայացվի խորհրդին։
Լրահոս
0